Քաշ գցելու ցանկության պարագայում հաջողությունը երաշխավորված է այն դեպքում միայն, եթե բավականաչափ քնեք, պնդում են մասնագետները:  The Sun Daily-ն հայտնում է, որ շատ դիետոլոգներ հաշվի չեն առնում հիվանդների կյանքում քնի ժամերի քանակը,  բայց դա սխալ է, որովհետեւ քիչ քնելը մեծացնում է ճարպակալման վտանգը: Դա տեղի է ունենում պարզագույն հոգնածության հետեւանքով. նվազում է ֆիզիկական ակտիվության մակարդակը, օրգանիզմը ճարպոտ կամ ածխաջրային սնունդ է փնտրում ուժերը վերականգնելու համար: 

Գիտնականները խորհուրդ են տալիս  պառկել քնելու, հենց որ  հորանջելը «վրա հասնի»:  Ոչ մի սարսափելի բան չկա նրանում, որ  ժամը 22:00-ին քուն մտնեք: Ընդ որում, ոմանք իրենց բնույթով կարիք ունեն ավելի շատ քնելու (դա գեներով է կանխորոշված): Այդ պատճառով եթե ձեզ հինգ ժամը հերիքում է չքնելու համար, չարժե ավելի երկար թավալվել անկողնում: Առանձին հարց է լուսավորությունը:  Վատ լույսով կամ ցերեկային լամպերով տարածքներում մնալը խախտում է մելատոնինի`  «քնի հորմոնի» կարգավորումը:

Հանգստյան օրերին արժե վեր կենալ ձեզ համար սովորական ժամանակ: Ավելի լավ է ցերեկը 20 րոպե քնել, քան խախտել ռեժիմը: Իհարկե երեկոյան խորհուրդ չի տրվում կոֆեինով սննդամթերք օգտագործել  (սուրճ, թեյ, էներգետիկ ըմպելիքներ, սոդայաջուր, շոկոլադ): Կոֆեինը խթանում է նյարդային համակարգը եւ փոփոխում է մելատոնինի եւ ադենոզինի` քնի համար կարեւոր  երկու նյարդահաղորդիչի ակտիվությունը:  

Բացի այդ, քունն ազդում է նաեւ սննդակարգի վրա: Փակ շրջան է առաջանում: Ապացուցվել է, որ ճարպերի, շաքարների ակտիվ օգտագործումը դանդաղեցնում է նյութափոխանակությունը եւ բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը:  Միաժամանակ խորը քնի համար ջերմաստիճանի նվազում է անհրաժեշտ: Ալկոհոլն իր հերթին ի սկզբանե քնատություն է առաջացնում, սակայն խոր քնի փուլին անցնելիս  կարող են խնդիրներ առաջանալ: Սպիրտային խմիչքները թույլ չեն տալիս, որ ադրենալին արտազատվի, խախտում են քնի կարգավորման համար անհրաժեշտ տրիպտոֆանի եւ սերոտոնինի ակտիվությունը: