Արդյունավետ նիհարելու համար անհրաժեշտ է ճիշտ ու չափավոր սնվել ու ժամանակ հատկացնել ֆիզիկական ակտիվությանը, վստահեցնում են մասնագետները: Իսկ դիետաները ոչ միայն երկարաժամկետ արդյունքներ չեն տալիս, այլեւս կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առողջության համար 6 առավել վտանգավոր դիետաները.

Մոնոդիետա

Մոնոդիետաների ժամանակ մարդը մի քանի օրվա ընթացքում նույն մթերքներն է օգտագործում: Իրականում նման սննդակարգը կարող է ոչ միայն ֆիզիկական խանգարումներ առաջացնել (մարսողական տրակտի աշխատանքի ու նյութափոխանակության խանգարում), այլեւ հոգեբանական անկայունության ու սթրեսների պատճառ դառնալ: Ավելին, մեծ հավանականություն կա, որ դիետան ավարտելուց հետո մարդը պարզապես կսկսի սովորրականից շատ ուտել:

Սպիտակուցային դիետա

Ձավարեղենից, բանջարեղենից ու մրգերից հրաժարվելն ու միայն միս ու ձուկ ուտելը ծանրաբեռնում է երիկամները ու հանգեցնում դրանցում քարերի գոյացմանը: Առանց ածխաջրածինների մարդու օրգանիզմը չի կարող գոյատեւել, վստահեցնում են փորձագետները: Պատահական չէ, որ Չինաստանում մահվան դատապարտվածներին բացառապես մսով էին կերակրում: Առաջ մահապատժի նման տեսակն ամենադաժանն էր համարվում:

Հեղուկ դիետա

Այս դիետան ենթադրում է միայն հեղուկ սնունդի գործածում: Խնդիրն այն է, որ նման սննդակարգը անուղղելի վնաս է հասցնում մարսողական համակարգին՝ սննդի կտորների բացակայությունը ժամանակի ընթացքում հանգեցնում է նրան, որ աղեստամոքսային տրակտի որոշ բաժիններ ատրոֆիայի են ենթարկվում: Ավելին, եթե նման դիետայի ժամանակ հյութեր խմեք (թեկուզ բնական, թարմ քամած) ձեր աատամները կփչացնեք

Առանց աղի դիետա

Ի սկզբանե այս դիետան նախատեսված է եղել երիկամների ու ուժեղ այտույցներով ուղեկցվող այլ հիվանդություններով տառապողների համար: Բայց առողջ մարդու համար աղի գործածումից հրաժարվելը կարող է օրգանիզմում նատրիումի պակասի պատճառ դառնալ, ինչն էլ իր հերթին կարող է բարձրացնել սրտի ու երիկամների խնդիրների զարգացման վտանգը: Իհարկե անաղ դիետան կնպաստի քաշի արագ կորուստին, բայց միայն իր միզամուղ հատկության շնորհիվ, այսինքն օրգանիզմից կհեռանա ջուրը, այլ ոչ թե ճարպի պաշարները:

Ճարպի ցածր պարունակությամբ դիետա

Նման դիետան թույլ է տալիս շաբաթական մինչեւ երեք կիլոգրամ նիհարել, բայց դրա հետեւանքները ծայրաստիճան անկանխատեսելի են: Ճարպաթթուները, որոնք մենք ստանում ենք սննդի հետ, նպաստում են բոլոր ճարպալույծ վիտամինների յուրացմանը: Եթե դրանք ամբողջովին բացառենք, ապա անխուսափելիորեն ավիտամինոզ կառաջանա, նաեւ խնդիրներ մազերի ու մաշկի հետ: Իսկ եթե ճարպաթթուների քանակը չգերազանցի օրվա սննդի 20 տոկոսը, ապա վայրկենապես կնվազի «լավ» խոլեստերինի մակարդակը, որը պաշտպանում է սիրտն ու անոթները:

Շոկոլադե դիետա

Ասում են, իբրեւ շոկոլադե դիետայի միջոցով կարելի է մոտ 2 կգ-ով նիհարել: Դրան հետեւում են առավելագույնը յոթ օր: Օրական ուտում են մի սալիկ դառը շոկոլադ ու անսահմանափակ քանակության սեւ սուրճ խմում: կողմնակի էֆեկտներն են՝ այրոց, մշտական գլխացավեր, խանգարված դաշտանային ցիկլ ու լիբիդոյի նվազում, չնայած շոկոլադն ինքնին համարվում է աֆրոդիզիակ: