Լոբին, սիսեռը, ոլոռը եւ ոսպը պարզ մթերքներ են, որոնք կարող են օգնել ազատվելու ավելորդ քաշից, պնդում են Կանադայի գիտնականները:
Լոբազգիները մեծ ժողովրդականություն չեն վայելում նիհարել ցանկացողների շրջանում. շատ տարածված է այն կարծիքը, թե այդ մթերքները հանգեցնում են քաշ հավաքելուն եւ մարսողության խնդիրների: Սակայն գիտնականները, վերլուծելով լոբազգիների եւ օրգանիզմի վրա նրանց ազդեցության վերաբերյալ 21 հետազոտության տվյալները, այն եզրակացությանն են հանգել, որ անարդարացիորեն թերագնահատում են այս բուսական մթերքները: Հարցն այն է, որ դրանք հարուստ են սպիտակուցով, բջջանյութով, վիտամիններով եւ հանքանյութերով, ինչպես նաեւ գլիկեմիկ ցածր ինդեքս ունեն:
Ավելին, մեկ չափաբաժին լոբազգիների ամենօրյա օգտագործումը մարդկանց օգնում է իրենց ավելի կուշտ զգալ եւ հեշտորեն ազատվել ավելորդ քաշից, ուրիշ ոչ մի կերպ չփոփոխելով սեփական սննդակարգը: Ինչպես նշել է Ռասել դե Սուզան, չնայած այն բանին, որ քաշի կորուստները բավականին փոքր են եղել (մոտ 300 գ), լոբու եւ լոբազգիների կանոնավոր օգտագործումը կանխարգելել է հետագայում դրա վերականգնումը: Բացի այդ, լոբազգիներն օգնում են նվազեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը, ինչը եւս դրականորեն է ազդում առողջության վրա:
Այդ հետազոտության մասին հայտնում է The American Journal of Clinical Nutrition ամսագիրը:






