• Latest news

Միաբջիջ օրգանիզմները եւս ի վիճակի են սովորելու

28 ապրիլի, 2016  14:33

Նյարդային համակարգ չունեցող միաբջիջ օրգանիզմները եւս ի վիճակի են սովորելու: Նման զարմանալի եզրակացության են հանգել Տուլուզ   III համալսարանի գիտնականները:

Նրանք փորձարկում են իրականացրել Physarum polycephalum լորձասնկի վրա, որը նյարդային համակարգ չունի: Լորձասնկերն ըստ էության իրենցից ներկայացնում են մի հսկայական բջիջ, որը կազմված է հսկայական քանակությամբ միջուկներից, որոնք գտնվում են թաղանթի ներսում: Ավելի վաղ գիտնականներն արդեն ցույց էին տվել, որ լորձասնկերը հիշողություն ունեն եւ տեղաշարժվելիս խուսափում են այն  «երթուղիներից», որոնցով արդեն սողացել են:

Նոր փորձարկումը, որի ընթացքում ի հայտ է բերվել լորձասնկի` ընտելանալու կարողությունը, 9 օր է տեւել: Լորձասնկերը պիտի տեղաշարժվեին սննդի միջավայրի մի հատվածից մյուսը` դրանց միջեւ հեռավորությունը հաղթահարելով ագարից կամրջով: Կամրջի կազմի մեջ ավելացրել էին դառը, բայց նրանց համար անվնաս միացություն` խինոն կամ կոֆեին:  Սովորաբար լորձասնկերը ձգտում են խուսափել այդ նյութերի հետ փոխազդեցությունից, բայց հեղինակները նկատել էին, որ օրգանիզմներն այնուամենայնիվ ի վիճակի են շարժվել խինոնով կամ կոֆեինով կամրջով` հասնելու սննդի միջավայր:  

Գիտնականները չափել են այն ժամանակը, որը լորձասնկերը ծախսել են մի «ափից» մյուսին հասնելու համար` այն համեմատելով այն ժամանակի հետ, որն անհրաժեշտ է առանց որեւէ հավելման կամուրջն անցնելու համար: Գիտնականները նաեւ ուշադրություն էին դարձրել նրան, թե ինչպես են տեղաշարժվել լորձասնկերը. առաջին անգամ սողալով իրենց համար  «տհաճ» կամրջով, նրանք ջանում էին նվազեցնել շփման մակերեսը, սակայն երկրորդ անգամ անցնելով կոֆեինային կամ խինոնային կամրջով, նրանք մեծացնում էին եւ տեղաշարժման արագությունը, եւ շփման մակերեսը: Հետազոտողները եզրակացրել են, որ լորձասնկերն ընտելացել են տհաճ նյութին:  

Պարզվել է, որ ընտելացումը շրջելի է. այն բանից հետո, երբ լորձասնկերը մի քանի անգամ սողում էին ագարային կամրջով` առանց  հավելումների, կամ ուղղակի մի երկու օր չէին «մարզվում», «մոռանում էին» տհաճ նյութերի մասին եւ դարձյալ արձագանքում էին դրանք առկայությանը, ինչպես առաջին անգամ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է