• Latest news

5 հետաքրքիր փաստ սթրեսի մասին

1 մայիսի, 2016  12:37

Սթրեսը մարդկային օրգանիզմի բնական ռեակցիան է շրջակա միջավայրի փոփոխություններին, որոնք որոշակի գործողություններ եւ հակազդեցություններ են պահանջում:  Յուրաքանչյուր մարդ իր կյանքում այս կամ այն կերպ բախվում է սթրեսային իրավիճակների: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ սթրեսի մասին եւ դրա՝ մեր առողջության վրա ազդեցության մասին: 

Սթրեսի վտանգավորության մասին

Սթրեսը փոփոխում է արյան մեջ գլյուկոզայի եւ խոլեստերինի մակարդակը եւ բարձրացնում է դիաբետի եւ սրտի կաթվածի ռիսկը: Ավելին, սթրեսին հակազդեցությունը արյունն ավելի խիտ ու կպչուն է դարձնում, ինչը կարող է հանգեցնել թրոմբների առաջացման: Իսկ սթրեսի հորմոնները, որոնք արտազատվում են արտակարգ իրավիճակներում, կարող են բացասաբար ազդել ուղեղի բջիջների առողջության վրա: 

Հետաքրքիր է, որ սթրեսը բացասաբար է ազդում նաեւ տղամարդկանց եւ կանանց սեռական գործառույթների վրա: Կանանց մոտ սթրեսը եւ նյարդային գրգռվածությունը կարող են հանգեցնել ֆալոպյան փողերի հետ կապված խնդիրների եւ արգանդի ջղակծկումների, իսկ տղամարդկանց մոտ սթրեսը նվազեցնում է սպերմատոզոիդների քանակը եւ շարժունակությունը, ինչպես նաեւ կարող է էրեկցիայի հետ կապված խնդիրներ առաջ բերել: 

Սթրեսը բացասաբար է ազդում նաեւ արտաքինի վրա. հակառակ տարածված կարծիքին, մազերը չեն սպիտակում սթրեսից, բայց կարող են թափվել: 

Սթրեսի պատճառների մասին

Սթրեսորը` խթանը, որը սթրես է առաջացնում, կարող է ինչպես իրական լինել, այնպես էլ` երեւակայական:   Ժամանակակից մարդկանց մոտ սթրեսի առավել հաճախակի պատճառները կապված են բարձր զարգացած եւ ուրբանիզացված քաղաքում կյանքի պայմանների հետ: Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ սթրեսի հիմնական պատճառը գրեթե բոլոր երկրներում փողն է: Դա սթրեսի հատկապես բարձր մակարդակ է առաջացնում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Իտալիայի բնակիչների մոտ: 

Սթրեսի դեմ պայքարի մասին

Գիտնականների խոսքով, երկրի բնակչության երեք չորրորդը 2 շաբաթում տարբեր մակարդակի սթրես է հաղթահարում: 

Սթրեսի դեմ պայքարում կարող է օգնել… ծիծաղը: Այն նվազեցնում է կորտիզոլի` սթրեսի հորմոնի եւ ադրենալինի մակարդակը, որը ծանրացնում է սթրեսը. Ծիծաղը նաեւ լավ ինքնազգացողության հորմոններ է արտազատում, ինչպիսին է դոպամինը: Սթրեսի դեպքում ոչ պակաս կարեւոր է սպորտով զբաղվելը: 

Կարծիք կա, թե ծամոնը եւս թեթեւացնում է սթրեսը: 

Ամենասթրեսային մասնագիտությունների մասին

2009-ին ամենալարված մասնագիտությունների ներկայացուցիչների թվին են դասվել վիրաբույժը, ավիաընկերության օդաչուն, լրագրողը, գործադիր տնօրենը եւ անշարժ գույքի գործակալը: Ամենապակաս սթրեսային մասնագիտություններն են դիետոլոգիան, աստղագիտությունը, համակարգային վերլուծությունը եւ ծրագրավորումը: 

Սթրեսի օգուտի մասին

Սթրեսը, իհարկե, բացասաբար է ազդում մարդու առողջության վրա, սակայն շատ մասնագետներ հավատացած են, որ այն նաեւ նպաստում է մարդկության արդյունավետ գոյատեւմանը: Սթրեսի շնորհիվ մարդու օրգանիզմի հնարավորությունները զարգանում են, նա սովորում է հարմարվել դժվարություններին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել