• Latest news

Գիտնականները պարզել են «անդառնալիության կետը» քրոնիկական վիրուսային վարակների դեպքում

16 հունվարի, 2024  12:15

Ռուսաստանի առողջապահության նախարարության Սեչենովի համալսարանի, ՌԳԱ Գ.Ի. Մարչուկի անվան հաշվողական մաթեմատիկայի ինստիտուտի (ՌԳԱ ՀՄԻ), Պոմպեու Ֆաբրայի համալսարանի եւ Բարսելոնայի ինքնավար համալսարանի (Իսպանիա) գիտնականների միջազգային խումբը պարզել է «անդառնալիության կետը» քրոնիկական վիրուսային վարակների առաջացման դեպքում։ Մասնագետները պարզել են, թե որ դեպքերում է վիրուսն արագ ոչնչանում իմունային բջիջների կողմից, իսկ ինչ պայմաններում է հիվանդությունը վերածվում քրոնիկականի եւ շարունակվում տարիներ։ Այս մասին տեղեկացրել է Սեչենովի համալսարանի մամուլի ծառայությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Death & Disease գիտական ամսագրում։

Հետազոտություններն իրականացվել են մկների փորձնական մոդելների վրա, որոնց վարակել են լիմֆոցիտար խորիոմենինգիտի վիրուսով։ Մի շարք հատկություններով այն նման է ՄԻԱՎ-1-ին, կարող է ախտահարել կրծողների գլխուղեղի թաղանթը եւ արտահայտվել հոգնածությամբ, բարձր ջերմությամբ եւ շնչառույթան դժվարացմամբ։ Հիվանդության ընթացքը պարզելու համար գիտնականները հետեւել են փայծաղի իմունային պրոցեսին, քանի որ այն իմունային համակարգի կարեւոր օրգաններից մեկն է։  Նրանք ամեն օր համեմատել են գեների ակտիվությունը առողջ եւ հիվանդ մկների փայծաղի բիջիջներում եւ հայտնաբերել մոտ 3 հազար գեներ, որոնց ակտիվությունը սուր եւ քրոնիկական վարակի դեպքում խիստ տարբերվել է։

Այսպիսով, գիտնականները պարզել են, որ վիրուսային վարակի ընթանալու ձեւը կախված է այն բանից, թե քանի անգամ է օրգանիզմում արտադրվում ինտերֆերոն սպիտակուցը։ Սուր վարակի դեպքում նկատվել է առաջին տեսակի ինտերֆերոնի արտադրման երկու ալիք՝ վարակվելուց հետո երկու եւ հինգ օր հետո, իսկ քրոնիկականի դեպքում՝ միայն մեկ ալիք՝ հաջորդ օրը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է