• Latest news

Մասնագետները իմունաթերապիայի նոր մեթոդներ են մշակում տուբերկուլյոզի դեմ պայքարելու համար

27 ապրիլի, 2024  10:42

Փորձագետներն աշխատում են իմունաթերապիայի նոր մեթոդների ստեղծման ուղղությամբ, որպեսզի օգտագործեն օրգանիզմի սեփական իմունային համակարգը տուբերկուլյոզի դեմ պայքարելու համար՝ հուսալով, որ դրանք կկարողանան հաղթահարել հիվանդության անգամ դեղակայուն ձևերը: Բարսելոնում ESCMID Համաշխարհային Կոնգրեսում ունեցած իր ելույթում Կարոլինյի ինստիտուտի ինֆեկցիոն բժշկության կենտրոնի (CIM) աշխատակից, դոցենտ Սյուզաննա Բրիգենտին ներկայացրել է այս ոլորտում գիտնականների համատեղ ջանքերով իրականացվող աշխատանքը, գրում է Medical Xpress-ը։

Տվյալների համաձայն, 2022 թվականին ամբողջ աշխարհում առաջին անգամ տուբերկուլյոզի ախտորոշում ստացածների թիվը կազմել է 7,5 միլիոն մարդ, ինչը հանգեցրել է մոտ 1,3 միլիոն մահվան: Ըստ գնահատականի, հիվանդության  410,000 և մահվան 160,000 դեպքերը տեղի են ունեցել  բազմադեղորայքակայուն (MDR) տուբերկուլյոզի պատճառով:

«Տուբերկուլյոզի միկոմանրէները (Mtb) զարգացրել են մարդու իմունային պատասխանը մանիպուլյացիայի ենթարկելու և իմունային բջիջների հակամանրէային էֆեկտոր գործառույթները խաթարելու զարմանալի կարողություն, - պարզաբանել է դոցենտ Բրիգենտին:- Չնայած հակամանրէային թերապիայի որոշ նոր մեթոդների ի հայտ գալուն, հակաբիոտիկային բուժումը մնում է ինտենսիվ և երկարատև գործընթաց, նույնիսկ հիվանդության դեղորայքազգայուն ձևերի դեպքում: Կարևոր է նշել, որ հակաբիոտիկների դիմադրության հանգեցնող մուտացիաները միկոմանրէների անբաժանելի հատկություններն են, որոնք արդյունավետորեն կայունություն են զարգացնում  հակաբիոտիկների ինչպես հին, այնպես էլ նոր խմբերի նկատմամբ, ինչը կարևորում է բուժման  լրացուցիչ մեթոդների անհրաժեշտությունը: Այսպիսով, բուժման նոր մեթոդներ անվերապահորեն անհրաժեշտ կլինեն տուբերկուլյոզի դեմ պայքարում»։

Նոր թերապիան նպատակ ունի ուժեղացնել օրգանիզմի իմունային արձագանքը և ներկայացնում է տուբերկուլյոզի, հատկապես բազմադեղորայքակայուն տուբերկուլյոզի բուժումը բարելավելու չուսումնասիրված հնարավորություն: Թերապիաները նախատեսված են վարակված բջիջներում մի քանի իմունային ուղիների վրա ներգործելու համար՝ մանրէների աճը ուղղակիորեն ճնշելու փոխարեն հակամանրէային ֆունկցիաների վերականգնման կամ ներմուծման նպատակով։  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել