• Latest news

ԱՄՆ-ում եղջերվի զոմբի հիվանդությամբ մարդկանց վարակվելու դեպքեր են նկարագրվել

24 ապրիլի, 2024  15:11

ԱՄՆ-ում հաղորդումներ են եղել հազվագյուտ պրիոնային  հիվանդությամբ մարդկանց վարակման դեպքերի մասին, որոնք հայտնի են որպես եղջերվի զոմբի հիվանդություն: Ամերիկացի մի խումբ բժիշկների և հետազոտողների եզրակացությունները հրապարակվել են Neurology ամսագրում:

Պրիոնային հիվանդությունների պատճառը նյարդային համակարգում սխալ պարուրված սպիտակուցների՝ պրիոնների առկայությունն է: Այս հիվանդությունները ներկայումս անբուժելի են և առաջադիմում են այնքան ժամանակ, մինչև մարդը մահանում է։ Հիվանդությունը սկսվում է սխալ պարուրված մեկ մոլեկուլից, որը վերափոխում և իր նման է դարձնում այլ սպիտակուցների մոլեկուլները։

Հետազոտության ընթացքում 72-ամյա մի տղամարդ ընդունվել է Սան Անտոնիոյի Տեխասի համալսարանի առողջության գիտական ​​կենտրոն: Նա հայտնել է, որ մոլորվածություն է զգում և հուզական խնդիրներ ունի: Ժամանակի ընթացքում նրա մոտ այլ ախտանիշներ են ի հայտ եկել, այդ թվում՝ ջղաձգումներ, և հիվանդի մոտ   Կրեյտցֆելդ-Յակոբի հիվանդություն են ախտորոշել (նման է կովի կատաղություն հիվանդությանը): Միաժամանակ նույն ախտանիշներով հիվանդանոց է ընդունվել ևս մեկ հիվանդ։ Փորձագետները նրանց միջև կապ են հայտնաբերել. հիվանդները ճանաչում էին իրար, երկուսն էլ զբաղվում էին եղջերուների որսով և եղջերուի միս ուտում։

Հետազոտողները ենթադրում են, որ երկու հիվանդն էլ շփվել են եղջերուների հետ, որոնք ախտահարված են եղել քրոնիկ հյուծիչ հիվանդությամբ, ինչը ենթադրում է պրիոնների հնարավոր փոխանցում մի տեսակից մյուսը:

Այնուամենայնիվ, հեղինակները նշում են, որ ներկայումս պրիոնների միջտեսակային փոխանցման համոզիչ ապացույցներ չկան: Լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ՝ եղջերուների քրոնիկ հյուծիչ հիվանդությունը նույն տարածաշրջանում Կրեյտցֆելդ-Յակոբ հիվանդության սպորադիկ դեպքերի հետ կապելու համար:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է