Նախաճաշ չանելը միջակայքային դիետան պաշտպանելու համար բարձրացնում է շաքարային դիաբետի առաջացման վտանգը։ Այսպիսի եզրահանգման են եկել Պոմպեու Ֆաբրիի անվան համալսարանի (Իսպանիա) գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Epidemiology-ում (JEpidemiology)։
Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 100 հազար մեծահասակ, որոնց 79 տոկոսը՝ կանայք։ Նրանք պետք է հատուկ օրագրերում գրանցեին օգտագործած բոլոր մթերքները երեք օրվա ընթացքում։ Հետազոտողներն օգտագործել են այդ գրառումները, որպեսզի պատկերացում կազմեն յուրաքանչուր մասնակցի սննդային վարքի մասին հաջորդ երկու տարիների ընթացքում։ Դրանից հետո սկսվել է դիտարկումների շրջանը, որը տեւել է մոտ յոթ տարի։
Դիտարկման փուլի ավարտից հետո գրանցվել են երկրորդ տեսակի շաքարային դիաբետի առաջացման մոտ հազար նոր դեպքեր։ Հետազոտողները հաշվարկել են, որ այդ հիվանդության առաջացման հավանականությունը 59 տոկոսով ավելին էր այն կամավորների խմբում, որոնք մշտապես նախաճաշել էին առավոտյան ժամը իննից հետո (նրանց համեմատ, ովքեր ավելի վաղ էին նախաճաշել)։
Նշվել է, որ չնախաճաշելը (եւ առաջին սնունդն ավելի ուշ ընդունելը) կարող է ենթադրել միջակայքային քաղց։ Այս սխեմայով սնվելը բնորոշվում է սննդից լիակատար հրաժարման եւ ժամանակավոր այնպիսի դադարների հերթագայությամբ, որոնց ընթացքում կարելի է ուտել։ Ներկայում առավել տարածված է 16/8 մեթոդիկան։ Դրան համապատասխան՝ պետք է քաղցել 16 ժամվա ընթացքում։
Չնախաճաշելը՝ կապված միջակայքային դիետան պահելու հետ, կարող է օրգանիզմում մետաբոլիկ փոփոխությունների առաջացման պատճառ դառնալ, որոնք կհանգեցնեն դիաբետի։ Այդ պրոցեսի հիմքում ընկած մեխանիզմենրը պարզելու համար հարկավոր են լրացուցիչ հետազոտություններ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր