• Latest news

Գիտնականները հերքել են բջջային հեռախոսների եւ ուղեղի քաղցկեղի միջեւ կապը

7 մայիսի, 2016  17:34

Բջջային հեռախոսների օգտագործումը չի մեծացնում ուղեղի քաղցկեղով հիվանդացման ռիսկը: Նման եզրակացության են հանգել Սիդնեյի համալսարանի աշխատակիցները` վերլուծելով տվյալները 30 տարվա ընթացքում: Հետազոտության արդյունքները հրապարակել է Cancer Epidemiology ամսագիրը:

Գիտական աշխատանքում հաշվի են առնվել Ավստրալիայում 1982-ից 2012-ի ընթացքում  19 858 տղամարդու եւ 14 222 կնոջ ուռուցքաբանական ախտորոշումները: Պարզվել է, որ ուղեղի քաղցկեղով հիվանդացման մակարդակը այդ ժամանակահատվածում կայուն է մնացել: 

Չարորակ ուռուցքների ի հայտ բերման դեպքեր ավելի  հաճախ հանդիպել են միայն   70 տարեկանից մեծ մարդկանց մոտ, սակայն այդ աճը սկսվել է 1982-ին` Ավստրալիայում բջջային կապի հայտնվելուց հինգ տարի առաջ: Հետազոտողների կարծիքով, այս միտումը կապված է քաղցկեղի ախտորոշման մեթոդների կատարելագործման հետ, հայտնում է  Lenta-ն:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել