• Latest news

Սպառողների ասոցիացիաները չեն մասնակցել «Դեղերի մասին» օրենքի մշակմանը

24 մայիսի, 2016  18:35

Հայ սպառողների ասոցիացիաները եւ միությունները չեն մասնակցել վերջերս ընդունված «Դեղերի մասին» օրենքի մշակմանը, չնայած պետք է մասնակցեին:  Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Սպառողների ազգային ասոցիացիայի ղեկավար Մելիտա Հակոբյանը:  

Նրա խոսքով, օրինագիծը դեռեւս մինչեւ ընդունումը պետք է քննարկեր հատուկ հանձնաժողովը, որի մեջ պետք է մտներ նաեւ սպառողների ասոցիացիան: Սակայն նախագծի ոչ մի լսում կամ քննարկում չի եղել, որին մասնակցեին սպառողական կազմակերպությունները: 

«Ոչ մի քննարկում եւ լսում չի եղել եւ մեզ չեն ուղարկել նախագիծը, որպեսզի մենք ծանոթանանք դրան եւ մեր նկատառումները ներկայացնենք: Որքանո՞վ ժողովրդավարական է, եթե ոչ մի սպառողական ասոցիացիա, ես ստուգել եմ, չի մասնակցել այդ օրենքի նախագծի մշակմանը», - հարցրել է Մելիտա Հակոբյանը: 

Նրա խոսքով, նոր օրենքն առաջին հայացքից շատ լավն է թվում, սակայն նրանում  «սողանցքներ» եւ խնդիրներ կան, որոնք չեն բխում սպառողների շահերից: Մասնավորապես, ռիսկ կա, որ նոր օրենքը կնպաստի դեղերի շուկայի ավելի մեծ մենաշնորհմանը: 

Մելիտա Հակոբյանը նաեւ հիշել է սպառողների իրավունքների մասին օրենքը, որն ընդունվել էր դեռեւս 1999 թվականին` մի շարք փոփոխություններով, որոնք չէին բխում սպառողների շահերից: Օրենքից հետո նաեւ մի շարք ենթաօրենսդրական ակտեր ընդունվեցին, դարձյալ ի վնաս սպառողների շահերի: «Դեղերի մասին» նոր օրենքում եւս բացթողումներ կան, եւ ընդունված ենթաօրենսդրական ակտերը կարող են հակասել սպառողների շահերին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել