• Latest news

Եռաչափ փրինթերով տպագրված ընկերքը կօգնի կրճատել մայրական մահացությունը

26 մայիսի, 2016  11:58

University of Maryland -ի գիտնականները եռաչափ փրինթերով տպագրել են ընկերք, որը կարող է օգնել նրանց ավելի լավ հասկանալ, թե ինչպես է գործում ընկերքը, ինչու է զարգանում նախաէկլամպսիան ու ինչպես կարելի է կանխել հղիության ընթաքում բարդացումների առաջացումը: Այդ բոլոր գիտելիքները, գիտնականների խոսքով, կարող են օգնել կրճատել մայրական մահացությունը:

Ընկերքը ուսումնասիրելը հեշտ գործ չէ, քանի որ զանազան կաթնասուների մոտ դրա կառուցվածքը տարբերվում է, դրա համար էլ կենդանիների վրա արված փորձարկումներից ստացված տվյալները ոչ միշտ են թույլ տալիս համարժեք տեղեկություններ ստանալ այն գործընթացների մասին, որոնք մարդու օրգանիզմում են կատարվում: Բացի դրանից ընկերքը ձեւավորվում է միայն հղիության ժամանակ, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում այն ուսումնասիրելու հարցում:

Կենսատպագրության օգնությամբ գիտնականներին հաջողվել է ստեղծել այդ բարդ օրգանը, որը կարող է օգտագործվել որպես մոդել նախաէկլամպսիայի զարգացման պատճառները ուսումնասիրելու, նաեւ ընկերքի վրա զանազան դեղամիջոցների ազդեցությունը գնահատելու համար: Նախաէկլամպսիայի զարգացման հնարավոր պատճառներրց մեկը ըստ հետազոտողների, տրոֆոբլաստների միգրացիայի խախտումն է, ինչը հանգեցնում է ընկերքային արյան հոսքի խնդիրների:

Օգտագործելով տպագրված ընկերք՝ Ջոն Ֆիշերը ու նրա գործընկերներ կարողացել են ապացուցել, որ աճի էպիդերմալ գործոնը ազդում է տրոֆոբլաստների միգրացիայի վրա ու հնարավոր է, որ այն կարող է օգտագործվել հղիության ժամանակ՝ նախաէկլամպսիայի կանխարգելման ու բուժման համար: Նախաէկլամպսիան տարեկան տասնյակ հազարավոր կյանքեր է խլում:

Տպագրության եռաչափ մոդելը ավելի հարմար է քան մինչ այդ գործածվող երկչափ մոդելները: Հեղինակները համարում են, որ դրա օգնությամբ իրենք կարող են ավելի շատ բան իմանալ նաեւ այլ խանգարումների՝ օրինակ ընկերքի սերտաճման մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել