• Latest news

Մարդկանց բնորոշ հակազդեցություններն առողջական խնդիրների մասին են վկայում

27 մայիսի, 2016  20:33

Որոշակի պայմաններում անհարմարությանը հակազդեցությունը կարող է լուրջ խանգարումների նշիչ լինի, պնդում են Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի հետազոտողները: 

Հակամարտություններ լինում են ցանկացած ամուսնությունում, բայց մարդիկ դրանց տարբեր կերպ են արձագանքում, եւ արձագանքման այդ միջոցը կարող է օգնել` կանխատեսելու հետագա կյանքում առողջական խնդիրների զարգացումը, ասում են հետազոտողները: 

Հակամարտությանը հակազդելու սովորության եւ առողջության միջեւ կապը հաստատվել է գիտական հետազոտության ընթացքում, որում բժիշկները վերլուծել են ընտանեկան զույգերի պահվածքը վեճերի ժամանակ: Ամուսինների միջեւ հակամարտության յուրաքանչյուր դիպված, որը վերլուծվել է հեղինակների կողմից,  15 րոպե է տեւել: Հակամարտության պայմաններում մարդկանց հուզական պահվածքի 15 րոպեանոց դիտարկումը մասնագետների խոսքով բավարար է` որոշելու առաջիկա 20 տարվա ընթացքում նրանց հնարավոր առողջական խնդիրները: 

Գիտնականները, մասնավորապես, պարզել են, որ այն մարդիկ, որոնք հակված են կորցնելու ինքնատիրապետումը եւ կատաղության մեջ ընկնելու իրենց համար տհաճ շփման ընթացքում, ավելի հաճախ են տառապում զարկերակային բարձր ճնշումից: Իսկ այն մարդիկ, որոնք ի վիճակի են պահպանել հանգստությունը եւ բուռն հույզեր ի ցույց չդնել, պարզվել է, առավել ենթակա են ցավային համախտանիշի, օրինակ` թիկունքի ցավերի: 

«Ստացված արդյունքները ցույց են տալիս, թե մեր հույզերն ինչպես են կապված առողջության հետ, ինչպես նաեւ, թե ժամանակի ընթացքում մեր պահվածքն ինչպես կարող է առողջության համար բացասական հետեւանքներ կանխատեսել», – եզրափակել է նախագծի առաջատար մասնագետ, հոգեբան Ռոբերտ Լեւենսոնը: 

Հետազոտողները նշում են, որ հակամարտության ընթացքում հույզերի եւ առողջության միջեւ կապը հատկապես վառ է դրսեւորվում տղամարդկանց մոտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել