Այն քաղաքացիները, որոնք չեն ստանում սահմանված անվճար բուժօգնությունը, պետք է պայքարեն իրենց իրավունքների համար: Այդ մասին մայիսի 27-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է Վահան Պողոսյանը խորհրդարանական խմբակցությունների համատեղ նիստին հանրապետության 2015-ի պետբյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության ընթացքում:
Պատասխանելով պատգամավորների դիտողություններին անվճար ծառայություններ տրամադրելուց հրաժարվելու մասին, Պողոսյանը նշել է, որ Առողջապահության նախարարությունը չի կարող անընդհատ հետեւել ավելի քան 480 հաստատություններին, որտեղ բաշխված է պետպատվերը:
«Իհարկե մենք հետեւում ենք հնարավորությունների սահմանում, բայց ինքը` բնակչությունը պետք է իմանա իր իրավունքները եւ տեղեկացնի խախտման նման դեպքերի մասին», - հայտնել է նա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր