• Latest news

Ղարաբաղյան սահմանին սանիտարական իրավիճակն ընդհանուր առմամբ համապատասխանում է նորմերին. մասնագետ

30 մայիսի, 2016  15:04

Ղարաբաղյան սահմանին սանիտարական իրավիճակն այսօր ընդհանուր առմամբ համապատասխանում է նորմերին, իսկ առկա խնդիրները հեշտ լուծելի են: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել նախկին ռազմական բժիշկ, ներկայումս Արագածոտնի մարզի առողջապահության կազմակերպիչ Վարուժան Հակոբյանը: 

Այս տարվա մայիսի սկզբին Վարուժան Հակոբյանն ու Արագածոտնի իր գործընկերները աշխատանքային 2 խումբ են ձեւավորել, որոնցից յուրաքանչյուրը  6 բժիշկ էր ներառում, եւ մեկնել են Լեռնային Ղարաբաղ, որպեսզի այլ շահագրգիռ անձանց հետ համագործակցությամբ անհրաժեշտ օգնություն տրամադրեն Ադրբեջանի հետ շփման գծում: Երկու խումբն էլ ապահովված էին սանիտարական տրանսպորտով եւ դեղամիջոցներով, որոնք տրամադրել էին մարզի բուժհաստատությունները: 

Խմբերը պատրաստ էին անհրաժեշտության դեպքում դաշտային հիվանդանոցներ բացել, որտեղ պետք է օգնեին վիրավորներին, սակայն դրա անհրաժեշտություն չկար եւ  20 օրվա ընթացքում բժիշկներն ուսումնասիրել են սահմանամերձ գոտում սանիտարական իրավիճակը եւ զինվորների առողջությունը: 

Վարուժան Հակոբյանի խոսքով, Հայաստանում ռազմական բժշկությունը դեպի լավն է փոխվել, իսկ սահմանին սանիտարական իրավիճակն ընդհանուր առմամբ գոհացուցիչ է եւ համապատասխանում է նորմերին: Նրանք քիչ խնդիրներ են նկատել, եւ դրանց մեծամասնությունը հեշտ լուծելի են, այդ թվում ` Արագածոտնի բժիշկների օգնությամբ: 

«Կարծում եմ` փոքրիկ պակասությունները եւ սանիտարական խնդիրները, որ կան այսօր, հեշտորեն շտկելի են», - ասել է Վարուժան Հակոբյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել