• Latest news

Հայաստանում տղամարդկանց 53 տոկոսը կանոնավորապես ծխում է

31 մայիսի, 2016  14:10

Ընթացիկ տարում իրականացված հետազոտությունների տվյալների համաձայն, Հայաստանում 16 տարեկանից մեծ տղամարդկանց 53 տոկոսը կանոնավորապես ծխում է: Ամենից շատ ծխում են 25-30 տարիքային խմբում. այդ տարիքի տղամարդկանց 60 տոկոսը ծխում է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը: 

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ Երեւանում կանանց մոտ 7-8 տոկոսը եւս ծխում է, սակայն մարզերում ծխող կանանց թիվն ավելի փոքր է: Ինչ վերաբերում է երեխաներին եւ անչափահասներին, Հայաստանում երեխաների մոտ 6 տոկոսը ծխում է: Կանոնավորապես ծխում է նաեւ 13-15 տարեկան տղաների 9 տոկոսը եւ աղջիկների 1 տոկոսը:

Հայաստանում ծխողների թիվը, Ալեքսանդր Բազարչյանի խոսքով, վերջին երկու տարում գրեթե չի փոխվել, բայց հետաքրքիր է, որ 45 տարեկանից մեծ մարդիկ սկսել են ավելի հաճախակի թողնել ծխելը, բացառված չէ, որ այն խնդիրների պատճառով, որոնք նրանց մոտ ի հայտ են եկել ծխելու հետեւանքով: 

Հիշեցնենք, որ «Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» հետազոտությունը վերջերս ցույց էր տվել, որ Հայաստանում 17 տարեկան անչափահասների 26 տոկոսը կանոնավորապես ծխում է: Ավելին, տղաների 17 եւ աղջիկների 4 տոկոսը փորձել է ծխել մինչեւ 13 տարեկան հասակը, իսկ 11 տարեկան երեխաների 9 տոկոսը խոստովանել է, որ արդեն ծխել է, ընդ որում` ավելի քան մեկ անգամ: 15 տարեկանում տղաների 5 եւ աղջիկների 1 տոկոսը շաբաթն առնվազն մեկ ծխախոտ է ծխում, իսկ առնվազն 18 տոկոսը գոնե մեկ անգամ փորձել է ծխել: 

Հիշեցնենք նաեւ, որ ինչպես ցույց է տվել  NEWS.am Medicine-ի հարցումը, հարցման 692 մասնակիցների 37 տոկոսը պատասխանել է, որ երբեք չի փորձել ծխել եւ չի պատրաստվում ապագայում անել դա: Մասնակիցների 26 տոկոսը փորձել է ծխել, սակայն արդյունքում ծխող չի դարձել: Հարցվածների 22 տոկոսը ծխել է, բայց կարողացել է թողնել ծխելը եւ այժմ չի ծխում: Մնացած 15 տոկոսը խոստովանել է, որ մինչ օրս էլ ծխում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է