• Latest news

Ժամանակավոր կուրության պատճառը կարող է լինել անկողնում սմարթֆոն օգտագործելը. բրիտանացի բժիշկներ

24 հունիսի, 2016  23:45

Այն մարդկանց մոտ, որոնք հաճախ են անկողնում սմարթֆոնից օգտվում եւ պառկում են մի աչքը փակած, կարող է ժամանակավոր կուրություն դիտարկվել, որը բժիշկները հաճախ որպես ուղեղի կաթվածի նշան են ընկալում: Որքան ավելի հաճախակի են մարդիկ անկողնում պառկած նայում սմարթֆոնի էկրանին, այնքան մեծ է նրանց մոտ ժամանակավոր կուրության զարգացման հավանականությունը, զգուշացնում են   Moorfields Eye Hospital-ի մասնագետները (Լոնդոն):

Բրիտանացի նյարդաբանները հայտնում են հիվանդների աճող թվի մասին, որոնք հիվանդանոց են այցելում` բողոքելով մեկ աչքում   տեսողության սպորադիկ խնդիրներից, որոնք սակայն  անհետանում են 15 րոպեից: Բժիշկները հաճախ այդ ախտանիշներն ընկալում են որպես իշեմիկ գրոհ կամ միկրոկաթված: Բայց Moorfields Eye Hospital ակնաբուժական կլինիկայի մասնագետները զգուշացնում են, որ այդ ախտանիշները անկողնում երկար ժամանակ սմարթֆոնի էկրանին նայելու հետեւանք են: 

Սովորաբար մարդիկ սմարթֆոնին են նայում մեկ աչքով, քանի որ կողքի են պառկած, իսկ մյուս աչքը փակում է բարձը: Արդյունքում մի աչքը սովորում է մթությանը, իսկ մյուսը բարձր լուծմամբ էկրանի լույսի ազդեցությանն է ենթարկվում: Իսկ երբ մարդը շրջվում է եւ փորձում է երկու աչքն էլ օգտագործել, երկրորդ աչքը չի կարողանում հարմարվել սենյակի կիսախավարին: Արդյունքում այն աչքը, որը քիչ առաջ նայում էր սմարթֆոնի էկրանին, դադարում է որեւէ բան տեսնել:  

Բրիտանացի գիտնականները գործընկերներին խորհուրդ են տալիս ժամանակավոր կուրությամբ հիվանդներին նախ եւ առաջ հարցնել, թե արդյոք նրանք անկողնում հեռախոս չեն օգտագործում, հետո միայն մտածել ուղեղի թանկարժեք հետազոտությունների մասին ուղեղի կաթվածի աղբյուրներ հայտնաբերելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է