• Latest news

Ժողովրդականություն վայելող ֆիթնես թեւնոցները սխալ են հաշվարկում կալորիաների ծախսը

25 հունիսի, 2016  14:44

Այսօր ժողովրդականություն վայելող ֆիթնես թեւնոցները, որոնք հետեւում են ֆիզիկական ակտիվությանը, սխալ են հաշվարկում կալորիաների ծախսը: Նման եզրակացության են հանգել Ավստրալիայի եւ Նորվեգիայի գիտնականները, որոնք համատեղ հետազոտություն են անցկացրել` ցանկանալով պարզել, թե որքան ճշգրիտ տվյալներ կարող են ներկայացնել հայտնի սարքերը: 

University of Queensland-ի եւ Norwegian University of Science and Technology-ի գիտնականները փորձարկել են շուկայում առկա ֆիթնես-թրեքերների 4 ամենաժողովրդական մոդելները`  Apple Watch, Fitbit Charge HR, Samsung Gear S եւ Mio Alpha: Երկու սեռի 22 կամավոր թեւնոցներով մեկ ժամ քայլել է, վազել, հեծանիվ քշել, նստել, պառկել: Ամեն 15 րոպեն մեկ ցուցմունքները համեմատվել են էլեկտրակարդիոգրամմաների եւ նյութափոխանակության վերլուծության կրելի  համակարգերի տվյալների հետ, որոնք որոշում են, թե մարդը որքան թթվածին է օգտագործում, ինչից է կազմված նրա շնչած գազը եւ դրա հիման վրա հաշվարկում են էներգածախսերը: 

Պարզվել է, որ թեւնոցներից ոչ մեկը հետազոտության մասնակիցների ֆիզիկական ակտիվության մասին ճիշտ տվյալներ չի տվել: Իրականում ծախսված էներգիայի եւ կալորիաների թվի միջեւ տարբերությունը, որը երեւում էր թեւնոցների վրա, տատանվում էր 9-ից մինչեւ 43 տոկոսի արանքում: Միաժամանակ թեւնոցները սովորաբար ավելի քիչ ծախսված կալորիա էին ցույց տալիս, քան իրականում էր: Հետազոտողները նաեւ համեմատել են զարկերակի վերաբերյալ տվյալները, այստեղ, սակայն, տարբերությունը նվազագույն էր:  

«Մենք դիմեցինք արտադրողներին` պարզելու, թե նրանց արտադրանքն ինչ ալգորիթմներ է օգտագործում էներգածախսերի հաշվարկի համար, բայց մեզ նման տեղեկություններ չտրամադրեցին», — նշել է հետազոտության հեղինակներից մեկը` Մեթյու Վոլլենը:

Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ բարձր ինտենսիվությամբ վարժությունների դեպքում սխալ արդյունքը կարող է պայմանավորված լինել թեւնոցի տակ մաշկի շարժմամբ: Ամեն դեպքում, գիտնականների կարծիքով, թեւնոցների օգտագործման դեպքում անհրաժեշտ է  «վստահել, բայց ստուգել». չի կարելի ֆիթնես-թրեքերի ցուցմունքները գերագույն ճշմարտություն համարել: Սարքի օգնությամբ ստացված տվյալները կարող են սխալ լինել, համապատասխանաբար, նիհարելու գործընթացը, հանուն որի շատ օգտատերեր նման թեւնոցներ են ձեռք բերում, կարող է այնպես չընթանալ, ինչպես նախատեսվում էր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել