• Latest news

Անհնար է մեկ ամսում մեկ կիլոգրամից շատ ավելորդ քաշ կորցնել. գիտնականներ

21 հուլիսի, 2016  21:02

Մեկ ամսում ազատվել ավելի քան 1 կգ ավելորդ քաշից ուղղակի անհնար է, իսկ բոլոր իբրեւ թե հրաշագործ դիետաները իրականում օրգանիզմից դուրս են բերում հեղուկը, այլ ոչ թե ճարպը։ Այս մասին հայտնում են Իսպանիայի Կամիլո Խոսե Սելա  համալսարանի գիտնականները։

Հետաքրքիր հետազոտությունների ընթացքում նրանք հետեւում էին, թե հեծանվորդների օրգանիզմի ճարպի մակարդակը ինչպիսի փոփոխությունների է ենթարկվում ֆիզիկական աշխատանքների ընթացքում եւ դրանցից հետո։

Անգամ այն դեպքում, երբ մարզիկներն օգտագործում էին ճարպն այրող P սինեֆրին, այրվող ճարպի մաքսիմալ քանակությունը կազմում էր 1 րոպեում 0,7 գր, կամ ժամում 42 գր։ Իսկ դա նշանակում է, որ մարդը մեկ ամսում  չի կարող այրել մեկ կիլոգրամից ավել ճարպ։

Այդ դեպքում, ինչի՞ վրա են հիմնված այսպես կոչված կախարդական դիետաները, որոնք հանգեցնում են առավել արդյունավետ նիհարելուն։ Ինչպես բացատրել են գիտնականները, այդպիսի դիետաների կիրառման շատ դեպքերում օրգանիզմը կորցնում է հեղուկը, այլ ոչ թե ճարպը։ Մինչդեռ ավելորդ քաշից ազատվել ցանկացող մարդը պետք է ազատվի ոչ թե հեղուկից (որը, իհարկե, ուշ թե շուտ վերականգվելու է), այլ  մեկ ամսում 1 կգ ճարպից։ Սա, գիտնականների խոսքով, կարելի է անվանել առավելագույնս հաջողված եւ գիտականորեն հասանելի արդյունք։

P սինեֆրինն իրենից ներկայացնում է ալկոլոիդ, որն հանդիպում է բնության մեջ, սակայն  քիչ չափաբաժիններով, ընդհանուր առմամբ այնպիսի ցիտրուսային մրգերում, ինչպիսիք են նարինջը, մանդարինը եւ գրեյպֆրուտը։ P սինեֆրինը նման է էֆեդրինին (նյարդային համակարգի խթանիչ), եւ այն ակտիվացնում է ընկալիչները, ինչ նյութը դարձնում է հանրահայտ սննդային հավելում, որն ակտիվորեն օգտագործվում է ավելորդ քաշի դեմ պայքարող մթերքներում։

P սինեֆրինի առավելություն այն է, որ այն սրտի աշխատանքի եւ զարկերակի վրա մեծ ազդեցություն չունի։ Հետեւաբար, առաջացնում է ավելի քիչ կողմնակի բարդություններ, քան ադրենալին առաջացնող նյութերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել