• Latest news

«Նաիրի» ԲԿ-ում Հայաստանում առաջին անգամ բուժել են լյարդի ուռուցքը՝ ռադիոհաճախական աբլյացիայի միջոցով

29 հուլիսի, 2016  21:33

«Նաիրի» բժշկական կենտրոնում Հայաստանում առաջին անգամ բուժել են լյարդի ուռուցքը՝ ռադիոհաճախական աբլյացիայի միջոցով՝ համակարգչային տոմոգրաֆիայի հսկողությամբ:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ռադիոլոգ, Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի ղեկավար Կոստան Գալումյանն ներկայացրել է  մանրամասներ` հիվանդը միջին տարիքի կին էր, որը բուժվել էր  հաստ աղիքի քաղցկեղի կապակցությամբ: Մի քանի ամիս անց հետազոտութան ժամանակ հիվանդի մոտ  լյարդում հայտնաբերվել էր 2 մետաստատիկ օջախ՝ 3 սմ մաքսիմալ չափերով, որի ռադիկալ բուժման նպատակով Նաիրի ԲԿ–ի ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայության կողմից հիվանդին առաջարկվել էր Հայաստանում բուժման լիովին  նոր մեթոդ՝ ուռուցքի ռադիոհաճախական աբլյացիա (ՌՀԱ): Հայաստանում ուռուցքների ռադիոհաճախական աբլյացիան առաջին անգամ ներդրվել է Նաիրի ԲԿ-ում: Նշենք որ ՌՀԱ-ն զարգացած  աշխարհում ուռուցքների ամենատարածված լոկոռեգիոնալ բուժման մեթոդներից մեկն է, սակայն Հայաստանում դեռեւս չէր կիրառվում:

Միջամտությունը, որը կատարել է վիրաբույժ, ինտերվենցիոն ռադիոլոգ Արամայիս Գալումյանը, տեւել է ընդամենը 1 ժամ: Արդյունքում 2 մետաստատիկ օջախները ոչնչացվել են: Հիվանդը ստացիոնարում 2 օր անցկացնելուց հետո դուրս է գրվել, առանց ֆիզիկական ծանրաբեռնվածության որեւէ սահմանափակման:

Ի՞նչ է իրենից ներկայացնում ռադիոհաճախական թերմոաբլյացիան:

Ռադիոհաճախական աբլյացիան (ՌՀԱ) ուռուցքի վրա  տեղային ներգործության մեթոդ է, որի կիրառմամբ կարելի է ոչնչացնել ուռուցքային օջախը բարձր ջերմային ազդակների  միջոցով: Այս մեթոդը հիմնականում կիրառվում է լյարդի, թոքերի, երիկամների, վահանաձև գեղձի  ինչպես առաջնային, այնպես էլ մետաստատիկ ուռուցքների բուժման համար: Մեթոդը քիչ տրավմատիկ է, կատարվում է համակարգչային տոմոգրաֆիայի պատկերների հսկողությամբ: Վիրաբույժը ուռուցքային օջախի մեջ է մտցնում հատուկ ասեղային էլեկտրոդ, որի միջոցով, ուղղելով փոփոխական ջերմային ազդակը դեպի ուռուցքային օջախի կենտրոն, ոչնչացնում է  քաղցկեղային բջիջները: Ինչպես նշում են մասնագետները, ճիշտ ցուցումների դեպքում այս մեթոդը հանգեցնում է վերը հիշատակված օրգաններում ուռուցքային օջախների լիակատար ոչնչացման:

Ռադիոհաճախական թերմոաբլյացիան աշխարհում կիրառվում է մոտ 20 տարի, այսօր այն աշխարհում ուռուցքաբանության ոլորտում ամենաարդյունավետ բուժման մեթոդներից մեկն է: Հեղինակավոր հետազոտություններն ու վիճակագրությունը հաստատում են մեթոդի արդյունավետությունը, իսկ քանի որ այն նվազ տրավմատիկ է, այն չի վնասում ախտահարված օրգանը: Չեն կատարվում կտրվածքներ: Միջամտությունից հետո վերականգնողական շրջան գրեթե չի պահանջվում:

Ինչպես նշել է Կոստան Գալումյանը, մեթոդի ճանաչվածությունն օրեցօր աճում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել