• Latest news

Գիտնականները սահմանել են հակաբիոտիկների օգտագործման առավելագույն նորման

20 օգոստոսի, 2016  12:49

Մարդը տարեկան պետք է ընդունի հակաբիոտիկների 9 օրվա չափաքանակից ոչ ավելի, այլապես այդ նյութերի հանդեպ կայուն մանրէների հարձակումը չի կասեցվի։ Այս մասին զգուշացնում են ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի եւ Չինաստանի բժիշկները։

Գիտնականները նաեւ կոչ են անում ՄԱԿ հատուկ նստաշրջան հրավիրել հարցը քննարկելու եւ «սուպերմանրէների» դեմ պայքարի օպերատիվ որոշումներ ընդունելու համար։ Եթե ոչինչ չնախաձեռնվի, ապա 2050 թվականին ամեն տարի 10 միլիոն մարդ կմահանա հակաբիոտիկակայուն մանրէների հարուցած ինֆեկցիաներից, հայտնում է The Independent–ը։

«Մենք առաջարկում ենք հակաբիոտիկների օգտագործման շեմ սահմանել՝ տարեկան մեկ մարդու հաշվով 8,54 օրական չափաքանակ»,– գրում են գիտնականները։

Նրանք նաեւ կոչ են անում կտրուկ կրճատել գյուղատնտեսության մեջ դեղամիջոցների կիրառումը։ Հիմա կենդանիների աճը խթանելու համար նրանց հակաբիոտիկների ոչ մեծ չափաքանակ են տալիս, որը մանրէները գրեթե չի սպանում, բայց նպաստում է դրանց ռեզիստենտության՝ դիմադրողականության ուժեղացմանը։

Վերջապես՝ գիտնականները կոչ են արել խիստ սահմանափակումներ ներդնել դեղագործական արտադրության հեղուկ թափոնում հակաբիոտիկներ նետելու հարցում։ Հակառակ դեպքում հակաբիոտիկները զանգվածաբար կհայտնվեն ջրի եւ հողի մեջ, որը խթանում է ռեզիստենտության գեների զարգացմանը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել