• Latest news

«Դեղերի մասին» նոր օրենքը կդյուրացնի Հայաստանում նոր դեղամիջոցների գրանցումը. փոխնախարար

27 օգոստոսի, 2016  16:38

«Դեղերի մասին» նոր օրենքը, որն ընդունվել է մի քանի շաբաթ առաջ եւ ուժի մեջ կմտնի այս տարվա դեկտեմբերի 15-ին, մեծ տուգանքներ է նախատեսում Հայաստանում չգրանցված դեղերի վաճառքի համար: Մյուս կողմից, ինչպես պնդում է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, երկրում դեղերի գրանցումը կհեշտանա, ինչի շնորհիվ շուկայում կհայտնվեն մեծ թվով նոր դեղեր:

Փոխնախարարի խոսքով՝ նոր օրենքն իսկապես չգրանցված դեղերի վաճառքի համար խոշոր տուգանքներ է ենթադրում: Եթե այսօր դեղատներից մեկում հայտնաբերեն 10 անուն չգրանցված դեղամիջոց՝ յուրաքանչյուրից 100 տուփ, դեղատունը փոքր տուգանք կվճարի՝ մինչեւ 100 հազար դրամ: Իսկ նոր օրենքով չգրանցված յուրաքանչյուր անուն դեղի համար առանձին տուգանք է նախատեսվում, որի չափը կախված կլինի այդ դեղի քանակից: Եթե նախկինում դեղատներին ձեռնտու էր տուգանք վճարելը եւ ապօրինի դեղեր վաճառելը, ապա առավել խոշոր տուգանքների դեպքում իրավիճակը կփոխվի:

«Բանն այն է, որ մենք ցականում ենք տուգանել նրանց, որոնք օրենքն են խախտում: Գաղափարը կայանում է նրանում, որ բարձր տուգանքների պատճառով մարդիկ ձգտեն օրենքը չխախտել»,- նշում է փոխնախարարը:

Նրա խոսքով՝ նոր օրենքը կհեշատացնի նոր դեղերի գրանցման ընթացակարգը. դրանից բացի, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Հայստանը կդառնա ՊԻԿԵՍ-ի լիիրավ անդամ, որից հետո պայմանագրեր կկնքի անդամ այլ երկրների հետ, իսկ այնտեղ գրանցված դեղերը գրանցված կհամարվեն նաեւ Հայաստանում: Այդպիսով, մեծ թվով նոր դեղեր ավտոմատ հասանելի կլինեն նաեւ Հայաստանում, այդ թվում՝ նրանք, որոնք արտադրողները դրանք այստեղ չեն գրանցել, քանի որ Հայաստանի փոքր շուկան գրավիչ չեն համարել:

Փոխնախարարի խոսքով՝ ընդհանուր առմամբ, նոր օրենքի ընդունումը դրական կանդրադառնա երկրի դեղերի շուկայի վրա եւ կօգնի շատ խնդիրներ լուծել՝ կապված դեղերի գրանցման եւ հասանելիության, գների տատանումների եւ այլնի հետ: Օրենքի որոշ դրույթներ, նրա կարծիքով, կօգնեն նաեւ հիվանդների անվտանգությանն առնչվող մի շարք խնդիրներ լուծել. օրինակ՝ դեղերից շատերը բաց կթողնվեն միայն բժշկի դեղատոմսով, ինչը հիվանդներին թույլ չի տա առանց անհրաժեշտության այդ դեղերն ընդունել եւ վնասել սեփական առողջությունը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է