• Latest news

Քաղցրացուցիչները քաղցկեղ չեն առաջացնում. հետազոտություն

24 սեպտեմբերի, 2016  12:50

Բրիտանացի գիտնականները փորձարարական ոչ մի ապացույց չեն հայտնաբերել հօգուտ այն բանի, թե սուկրալոզայի եւ այլ քաղցրացուցիչների օգտագործումը մեծացնում է քաղցկեղի հավանականությունը, ասված է Nutrition and Cancer ամսագրում հրապարակված հոդվածում:

Կոլլին Բերրին (Colin Berry) Լոնդոնի համալսարանից (Մեծ Բրիտանիա) եւ նրա գործընկերները պարզել են, որ քաղցրացուցիչներն ամենայն հավանականությամբ ոչ մի կերպ չեն ազդում չարորակ ուռուցքների զարգացման հավանականության վրա նույնիսկ ամենօրյա եւ մշտական օգտագործման դեպքում. Նրանք ուսումնասիրել են աշխարհի տարբեր երկրներում առողջապահության ծառայությունների հավաքած տվյալները, որոնք գրանցվել են սուկրալոզայի եւ այլ քաղցրացուցիչների տարբեր կողմնակի ազդեցությունների դիտարկման ընթացքում:  

Կենդանիների եւ մարդու օրգանիզմի վրա սուկրալոզայի բացասական ազդեցության ուսումնասիրմանը նվիրված մի քանի տասնյակ գիտական հոդված եւ զեկույց հավաքելով` հոդվածի հեղինակները ստուգել են, թե արդյոք դրանցում հիշատակվում է այն, թե արդյոք քաղցրացուցիչը մուտացիաներ է առաջացնում, փոխում է արդյոք օրգանիզմում նյութերի շրջանառությունը կամ հանգեցնում պոտենցիալ առումով քաղցկեղ առաջացնելու կարողություն ունեցող այլ փոփոխությունների: 

Պարզվել է, որ նման հետեւանքներ չեն գրանցվել նույնիսկ այն դեպքերում, երբ կենդանիների հետ փորձարկումները կատարվել են նրանց մարմնում կամ փորձանոթների մեջ հյուսվածքների նմուշներում սուկրալոզայի շատ բարձր մակարդակի պայմաններում, որոնք չեն կարող դիտարկվել նրանց օրգանիզմների ներսում: 

Ավելին, առնետները եւ այլ կենդանիներ, որոնց  18 ամիս շարունակ կերակրել են սուկրալոզայի չափաբաժիններով, որոնք հազար անգամ գերազանցել են (օրական 70-200 կգ շաքար` մարդու համար հաշվարկով) սննդամթերքներին բնորոշ արժեքները, չեն տառապել նյութափոխանակության խանգարումներից, միկրոֆլորայի փոփոխություններից եւ այլ բացասական հետեւանքներից, որոնք կարող են քաղցկեղ առաջացնել: 

Բերրին եւ իր գործընկերները կարծում են, որ այդ ամենը նշանակում է, որ սուկրալոզան եւ շաքարի այլ փոխարինիչներ չեն նպաստում քաղցկեղի առաջացմանը եւ չեն խորացնում օրգանիզմում արդեն գոյություն ունեցող ուռուցքների աճը: Այդ պատճառով քաղցրացուցիչներ չընդունելը եւ դրանց նկատմամբ բացասական վերաբերմունքը, որը բնորոշ է շատ մարդկանց, բացառապես հոգեբանական երեւույթ է, որը կապված չէ իրական գիտական տվյալների հետ, եզրակացնում է Բերրին: 

Բայց արժե հաշվի առնել, որ տվյալ հետազոտությունն իրականացվել է  McNeil Nutritionals ընկերության պատվերով, որն ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում քաղցրացուցիչների խոշորագույն արտադրողներից է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել