• Latest news

Շվեդիայում կսկսեն խմբագրել մարդկային սաղմերի գենոմները

26 սեպտեմբերի, 2016  17:54

Շվեդիայում պատրաստվում են  մարդկային սաղմերի գենոմների խմբագրում սկսել:   Այդ մասին հաղորդած` Karolinska Institute-ի հետազոտող Ֆրեդրիկ Լաններն արդեն CRISPR համակարգի օգնությամբ սաղմերի գենոմի մոդիֆիկացիայի փորձարկումներ է կատարում: Նա ցանկանում է պարզել, թե ինչ գեներ են մասնակցում սաղմնային զարգացման գործընթացին եւ ինչի հետ են կապված վիժումները եւ անպտղությունը: 

Լաններն արդեն պատրաստվում է նոր տվյալներ ստանալ սաղմնային ցողունային բջիջների մասին եւ հասկանալ որոշ հիվանդությունների, օրինակ` Պարկինսոնի հիվանդության, կուրության որոշ տեսակների եւ այլ խանգարումների բուժման գործում դրանց դերը: 

Սաղմերի գենոմների խմբագրման փորձարկումներ արդեն իրականացվել են չինացի գիտնականների կողմից`  2015 թվականին, ճիշտ է, ստիպված են եղել դրանք ընդհատել, որովհետեւ դրանք այնքան էլ հաջող չեն ընթացել:  Այս տարվա փետրվարին Մեծ Բրիտանիայից գիտնականների խումբը նման խմբագրման թույլտվություն է ստացել. կարեւոր պայման է եղել այն, որ մոդիֆիկացված սաղմերը պետք է ավերվեին փոփոխությունների առաջացումից մեկ շաբաթ անց: Լանները պատմել է, որ ինքը նախատեսել է փորձարկումներ իրականացնել յոթօրական սաղմերի վրա եւ չի պատրաստվում դրանք 14 օրից երկար աճեցնել:

Մի շարք հետազոտողներ եւ հանրության շատ ներկայացուցիչներ նման փորձարկումները ռիսկային եւ ոչ էթիկական են համարում. կարծիք է տարածվել, որ տեխնոլոգիան կօգտագործվի «դիզայներական» երեխաների ստեղծման համար: Իսկ Լանները կարծում է, որ սաղմնային գենոմի խմբագրում պետք է թույլատրվի սոսկ հիմնարար հետազոտություններում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել