• Latest news

«Սպիտակ խալաթի» եւ թաքնված հիպերտոնիաներ՝ ի՞նչ են սրանք

21 մարտի, 2014  12:46

Հիպերտոնիան հեշտությամբ հայտնաբերվում է բժշկական պարբերական զննության ժամանակ: Բայց արյան բարձր ճնշում ունեցող փոքրաթիվ հիվանդների դեպքում շատ ավելի դժվար է հիվանդությունն ախտորոշել:

Երբ ասում ենք զարկերակային բարձր ճնշում, սովորաբար նկատի ենք ունենում շարունակական հիպերտենզիա: Այդ դեպքում բժիշկը դեղեր ու առողջ կենսակերպ է նշանակում: Բայց կան հիպերտոնիայի այլ ձեւեր եւս: Որոշ հիվանդների ճնշումը սովորաբար նորմայի սահմաններում է լինում, բայց պարբերական ստուգումների ժամանակ այն նորմայից բարձրանում է, հնարավոր է՝ չափազանց շատ հուզմունքի հետեւանքով, որը որոշ մարդիկ ունենում են բժշկի սենյակում:

«Մենք դա անվանում են սպիտակ խալաթի հիպերտոնիայի երեւույթ,- ասում է Նյու Յորքի Պրեսբիտերական հիվանդանոցի կլինիկական բժշկության պրոֆեսոր Սեմյուել Մեննը:- Այս երեւույթը նկատվում է հիպերտոնիայով հիվանդների մոտ 20%ի դեպքում»: Չնայած այդպիսի «հիպերտոնիկներին» բժիշկները սովորաբար անհետաձգելի բուժում չեն նշանակում՝ նրանք, միեւնույն է, բժշկի հսկողության տակ են լինում:

«Սովորաբար այդպիսի հիվանդները ենթակա չեն սրտի հետ կապված լուրջ խնդիրների ռիսկի, բայց նրանց հիպերտոնիան կարող է վերածվել քրոնիկականի»,- Newsmax Health-ին ասել է բժիշկ Մեննը:

Կա զարկերակային բարձր ճնշման երրորդ տիպ եւս՝ այսպես կոչված՝ թաքնված հիպերտոնիա, որով տառապում է հիպերտոնիայով հիվանդների 4-10%-ը: Հիվանդները բժշկի սենյակում նորմալ ճնշում են ունենում, իսկ տանը ճնշումը բարձրանում է: Հետազոտությունները ցույց են տվել, որ թաքնված հիպերտոնիան առավել հաճախ հանդիպում է տարեց մարդկանց շրջանում, եւ բավական վտանգավոր է, քանի որ կարող է սրտի լուրջ հիվանդություններ առաջացնել:

Թաքնված հիպերտոնիան ախտորոշելու համար հիվանդների վրա հատուկ սարք են դնում, որը 24 ժամ պարբերաբար չափում է ճնշումը:

Իսկ կա՞ թաքնված հիպերտոնիան բժշկի սենյակում ախտորոշելու հնարավորություն: Փոքր հետազոտության շրջանակներում երկու անգամ չափել են պացիենտների ճնշումը: Երկրորդ չափումից առաջ հիվանդները 30 վայրկյանով պահել են շունչը: Այդ ընթացքում թաքնված հիպերտոնիա ունեցող հիվանդների ճնշումը շատ ավելի է բարձրացել, քան առաջին չափման ժամանակ է եղել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել