• Latest news

5 հիվանդություն, որոնք կարելի է տեսնել աչքերի մեջ

18 ապրիլի, 2014  17:44

Աչքերը հոգու հայելին են եւ ոչ միայն: Նրանք իրականում մեր առողջություն պատուհանն են: Newsmaxhealth-ը ներկայացնում է մի քանի հիվանդություն, որոնք կարելի է ախտորոշել ակնահատակի քննությամբ:

Դիաբետ . Այն կարող է առաջացնել կտրուկ փոփոխություններ տեսողության մեջ՝  անհնարին դարձնելով մոտիկից տեսնելը:  Անհագ ծարավի եւ հաճախամիզության հետ մեկտեղ տեսողական խնդիրները կարող են վկայել դիաբետի մասին:

Զարկերակային բարձր ճնշում: Ակնաբույժները  երբեմն ախտորոշում են հիպերտոնիան ցանցաթաղանթի արյունատար անոթների լեցունությամբ: 

Աուտոիմուն հիվանդություններ: Շեգրենի համախտանիշով հիվանդները երբեմն տառապում են չոր աչքերի ախտանիշով, քանի որ աուտոիմուն պրոցեսները ախտահարում են արցունքային ծորանները: Ցրված սկլերոզը, ռեւմատոիդ արթրիտը կարող են բերել տեսողական նյարդի բորբոքման: Երբեմն ցրված սկլերոզի առաջին ախտանիշը մշուշոտ տեսողությունն է կամ կուրությունը:

Բարձր խոլեստերոլ: Ակնաբույժները կարող են եղջերաթաղանթի վրա խոլեստերինի կուտակումներ տեսնել զննման ժամանակ: Դա հիմնականում վկայում է անհավանական բարձր խոլեստերոլի մակարդակի մասին արյան մեջ:

Արյան մակարդելիության խանգարումներ:  Ատլանտայի ակնաբույժ Ափրիլ Ջասպերը նշում է, որ  մակարդելիության խանգարումները բերում են տեսողական նյարդի այտուցվածության:

Այսպիսով  խորհուրդ ենք տալիս տարեկան մեկ անգամ այցելել ակնաբույժի՝  տեսողությունը պահպանելու եւ հնարավոր այլ հիվանդությունները կանխարգելելու համար:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել