• Latest news

Սա պետք է իմանան բոլորը. Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել երեխային պատվաստելիս (ֆոտո)

20 ապրիլի, 2014  11:25

Տեսահոլովակում Ալմաստ Հարոյանը ցույց է տալիս հատուկ «ինքնաոչնչացվող» ներարկիչը

Որոշել եք, որ Ձեր երեխան պետք է պատվաստու՞մ ստանա: ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մանրէային պատրաստուկների բաժնի վարիչ Ալմաստ Հարոյանը պատմեց NEWS.am Medicine-ի թղթակցին, թե ինչին է պետք անպայման ուշադրություն դարձնել  պոլիկլինիկայում՝ երեխային պատվաստելիս:

Նախեւառաջ խնդրեք բուժաշխատողին ցույց տալ պատվաստանյութը եւ ներարկիչը:

·  Ուշադիր զննեք պատվաստանյութը եւ առաջին հերթին ուշադրություն դարձրեք սրվակի վրա նշված սերիային եւ պիտանելիության ժամկետին: Պարզ է, որ այն չպետք է ժամկետն անց լինի:

·   Ուշադրություն դարձրեք սրվակի վրայի հատուկ ինդիկատորին, որը ցույց է տալիս, որ պատվաստանյութը պահվել է ճիշտ ջերմաստիճանում: Բանն այն է, որ պատվաստանյութը պետք է պահել հատուկ սառնարաններում՝ +8 աստիճանից ոչ բարձր ջերմաստիճանում: Ինդիկատորը սովորաբար բաց մանուշակագույն է, բայց եթե պատվաստանյութը պահել ավելի բարձր ջերմաստիճանում, ինդիկատորի գույնը կմգանա, հասկացնելով բժիշկներին եւ Ձեզ, որ այս պատվաստանյութն այլեւս օգտագործել չի կարելի:

·   Եթե պատվաստանյութի հետ ամեն ինչ կարգին է, զննեք ներարկիչը:

Այն, բնականաբար, պետք է լինի մեկանգամյա օգտագործման: Ալմաստ Հարոյանն ասաց, որ իրենք բոլոր պոլիկլինիկաներին մատակարարում են հատուկ «ինքնաոչնչացվող» ներարկիչներ, որոնք ցանկության դեպքում էլ հնարավոր չէ մեկ անգամից ավել օգտագործել՝ այն ուղղակի կոտրվում է: Ուշադիր եղեք, որ բժիշկը հենց այդպիսի ներարկիչ օգտագործի:

·  Ստուգեք նաեւ ներարկիչի տուփը եւ պիտանելիության ժամկետը: Ցանկալի է, որ տուփը հենց Ձեր աչքի առաջ բացեն: «Եթե ամբողջականությունը խախտված է եւ պիտանելիության ժամկետը չի երեւում, ջնջված է, հստակ ընթեռնելի չի, ավելի լավ է այդ ներարկիչը գցել արկղի մեջ», - ասաց Ալմաստ Հարոյանը NEWS.am Medicine-ի թղթակցին:

Եթե պատվաստանյութի, ներարկիչի եւ այդ ամենը Ձեզ ցույց տվող բժշկի համբերատարության հետ ամեն բան կարգին է, կարելի է արդեն պատվաստել երեխային:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել