• Latest news

Ինչի մասին կարող է վկայել մարդկային կղանքը

21 ապրիլի, 2014  22:14

Թամարա Դյուկեր Ֆրեումանը՝ դիպլոմավորված դիետոլոգ Նյու-Յորքից, մասնագիտացած է ստամոքս-աղիքային համակարգի խանգարումների, ցելիակիայի եւ սննդի հանդեպ անհանդուրժողականության բուժման մեջ: Health USNews.com կայքում նա պատմում է այն մասին, թե ինչ խնդիրներ կարող են մատնացույց անել մարդու կղանքի գույնը եւ կազմությունը:

-Կղանքի ոչ սովորական գույն. Կղանքի կանաչ կամ դեղին գույնը խոսում է այն մասին, որ արտաթորանքները չափազանց արագ են աղիներով անցնում: Իր բնականոն շագանակագույն գունավորումը կղանքը ստանում է լեղուց՝ որը արտազատվում է լյարդում եւ կուտակվում է լեղապարկում՝ հետագայում մասնակցելով ճարպերի մարսմանը: Կղանքը կարող է կանաչ լինել նաեւ կանաճ բանջարեղենի օգտագործումից, օրինակ սպանախից: Բազուկի օգտագործումից հետո այն կարող է ալ կարմիր լինել: Կղանքի գույնի վրա կարող են ազդել սննդային գունանյութերը՝ այն դարձնելով կարմիր եւ նույնիսկ կապույտ, ինչը միանգամայն անվտանգ է: Սեւ կղանք կարող է լինել երկաթ պարունակող կենսաբանական ակտիվ հավելումներ (БАД) օգտագործող մարդկանց մոտ: Սակայն դա կարող է խոսել նաեւ աղեստամոքսային համակարգում արյունահոսության մասին:

-Կղանքում սննդի չմարսված մնացորդներ. Թելավոր սննդամթերքի մասերը, ինչպիսին են եգիպտացորենի հատիկները, լոլիկի կեղեւը, սագախոտի հատիկները, կտավատի սերմերը, հում կանաչ տերեւավոր բանջարեղենը կամ պտուղների սերմերը հաճախ դուրս են գալիս անփոփոխ տեսքով: Դա բնականոն է, եւ խոսում է մարդու սննդակարգում առկա բավարար քանակությամբ բջջանյութի մասին:

-Տարօրինակ կազմության կղանք. Ջրիկ, վատ ձեւավորված կղանքը, որը մանրացված ցորեն է հիշեցնում, կարող է վկայել աղիներով կղանքի արագ անցման մասին: Դա շտկելու համար անհրաժեշտ է սննդակարգ ավելացնել վարսակ, բրինձ, գարի, արմատապտուղներ (ներառյալ գազարը եւ կարտոֆիլը), խնձորի խյուս կամ մաքրված խնձոր, բանան եւ պապայա:

- Չափից ավելի յուղոտ տեսք ունեցող կղանքը որպես կանոն խոսում է օրգանիզմի ճարպերը յուրացնելու անկարողության մասին: Նման ճարպային կղանքը սովորաբար չափազանց տհաճ հոտ ունի: Երբեմն դա ճարպոտ ձկների որոշ տեսակների օգտագործման հետեւանք է: Այդ դեպքում մի քանի օրից երեւույթը ինքնաբերաբար անցնում է: Հակառակ դեպքում պատճառը կարող է բժշկական լինել, եւ ձեզ անհրաժեշտ է խորհրդակցել գաստրոէնտերոլոգի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել