• Latest news

«Չարորակ ուռուցք դարձած կիստայով» հիվանդի դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում

22 ապրիլի, 2014  17:52

«Չարորակ ուռուցք դարձած կիստայով» տղամարդու դեպքի վերաբերյալ Հայաստանի Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։ Հավաքված նյութերի հիման վրա սահմանված ժամկետներում որոշում կկայացվի գործ հարուցելու, կամ չհարուցելու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց ավագ սպա Մերի Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Գեղամ Խաչատրյանը վիրահատվել էր զինվորական կլինիկական հոսպիտալում՝ բժշկուհի Մարգարիտա Հովհաննիսյանի մոտ։ Վիրահատությունից հետո պարզվել էր, որ տղամարդու մոտ ոչ թե սովորական կիստա էր, այլ չարորակ ուռուցք, որը միջամտությունից հետո տարածվել է տղամարդու դեմքին։ Հիմա Գեղամ Խաչատրյանը ուժեղ ցավեր ունի եւ քիմիաթերապիա է ստանում։

Գեղամ Խաչատրյանի կինը NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց, որ նրանք Երեւանի Էրեբունի վարչական շրջանի դատախազություն բողոք էին ներկայացրել, ցանկանալով պարզել, կա արդյոք տղամարդու հետ պատահածում բժիշկի մեղավորությունը։

Քանի որ Գեղամի դեպքը մամուըլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել, տպագրված հոդվածների հիման վրա նյութեր են նախապատրաստվում, եւ Գեղամի տուն էր այցելել ռազմական ոստիկանության քննիչն ու հարցաքննել նրան կատարվածի վերաբերյալ։

Ինչ վերաբերվում է Գեղամ Խաչատրյանի առողջությանը, նրա կինը մեզ ասաց, որ նա ուժեղ ցավեր ունի եւ այսօր առաջին անգամ քիմիոթերապիա է ստանում, իսկ մինչ այդ 4 օր նախապատրաստական երակային ներարկումներ (սիստեմա) էր ստանում։

Կիստան իրականում չարորակ ուռուցք էր. Վիրաբույժի սխա՞լ, թե՞ ոչ ճշգրիտ ախտորոշում

Բժիշկները «չարորակ ուռուցք դարձած կիստայով» հիվանդի առողջանալու հավանականությունը 50-50 են գնահատել


 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է