• Latest news

Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց

1 մայիսի, 2014  16:06

Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք  աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով, իսկ մյուսով  բռնել է տաք սուրճ, հանկարծ կորցնում է հավասարակշռությունը, եւ լցնում է  սուրճը ձեր ծնկներին։ Մի քանի վայրկյան հետո դուք սկսում եք սուր ցավեր զգալ։ Անհրաժեշտ է անմիջապես հանել Ձեր տաբատը, որպեսզի  այն  չվնասի Ձեր վերքին։ Իհարկե, սառը ջուրը կօգնի մի փոքր մեղմացնել այրվածքները, բայց կան նաեւ այլ միջոցներ, որոնք այս դեպքում կարող են օգտակար լինել, հայտնում է Medical Daily.

Բայց մինչ դրան անցնելը պետք է հասկանալ, թե ինչ տեսակի այրվածքներ կան։ Լինում են առաջին, երկրորդ եւ երրորդ աստիճանի այրվածքներ։ Առաջին աստիճանի այրվածքները վտանգավոր չեն, նրանք վնասում են միայն մաշկի արտաքին շերտը. այն կարմրում, ուռչում է եւ սկսում է ցավել։ Երկրորդ աստիճանի այրվածքներն ավելի լուրջ են, քանի որ վնասվածքը հասնում է մաշկի երկրորդ շերտին։ Մաշկը մուգ կարմիր գունավորում է ստանում, ծածկվում բծերով եւ բշտիկներով։ Այս դեպքում ցավը շատ ավելի ուժեղ է։ Երրորդ աստիճանի այրվածքները տապակած սթեյքի նման լինում են շատ մուգ։ Ինչպես լուրջ այրվածքների, այնպես էլ ձեռքերի, ոտքերի, աճուկի եւ հետույքի ցանկացած, նույնիսկ աննշան, այրվածքների դեպքում, ավելի լավ է դիմել բժշկի։ Մնացած այլ դեպքերում, Դուք տնային պայմաններում կարող եք օգտագործել հետեւյալ միջոցները.

 Մեղր

Գաղտնիք չէ, որ մեղրը օգտակար է մրսածության եւ տոնուսի բարձրացման համար։  Մեղրը նաեւ ունի որոշ հակաբորբոքային եւ հակաբակտերիալ հատկություններ։ Թերեւս, այն տնական միակ միջոցն է, որն ընդունելի է գիտության կողմից։ Որոշ տվյալներ ցույց են տալիս, որ մեղրը կարող է ոչ միայն բուժել եւ մանրէազերծել վերքի վնասված հատվածը, այլ նաեւ  թեթեւացնել ցավը եւ խուսափել վերքի սպիանալուց։ Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ մեղրը ավելի արագ է բուժում այրվածքները, քան ավանդական հակաբորբոքային քսուքները եւ վիրակապերը։

Ալոէ

Հազարավոր տարիներ ի վեր ալոէն օգտագործվում է բժշկության մեջ, իսկ որպես այրվածքների դեմ միջոց այն օգտագործվում է սկսած առաջին դարից։ Թեեւ ալոէն սովորաբար օգտագործվում է թեթեւ այրվածքների դեպքում, բայց որոշ տվյալներ ցույց են տվել, որ ալոէի հյութը կարող է օգտագործվել նաեւ ավելի լուրջ այրվածքների ժամանակ՝ ցավը եւ այտուցները բուժելու համար։ Այն նաեւ օգնում է արագացնել ապաքինման գործընթացը։ Ալոէն նաեւ խոնավեցնող քսուք է եւ օգնում է մեղմացնել չոր եւ գրգռված մաշկը։ Այնուամենայնիվ որոշ հետազոտողներ դեմ են ալոէի օգտագործմանը այրվածքների դեպքում՝ պնդելով, որ ալոէն խոչընդոտում է ապաքինման գործընթացին։ Իսկ մեկ այլ ուսումնասիրության մեջ ասվել է, որ ալոէն նվազեցնում է մաշկի ներքին հատվածի ջերմաստիճանը, սակայն չի սպանում բակտերիաները։

Լավանդայի յուղը

Լավանդայի յուղն ունի շատ հաճելի հոտ, եւ այն օգտագործվում է բժշկության մեջ, որպես կանխարգելիչ միջոց միջատների խայթոցների դեմ, եւ խոնավեցնող միջոց չոր մաշկի համար։ Որոշ մարդիկ այն նաեւ օգտագործում են այրվածքների դեպքում, եւ թեպետ լավանդայի յուղը ունի հակաբակտերիալ հատկություններ, քիչ ուսումնասիրություններ են  կատարվել այրվածքների դեպքում նրա դրական ազդեցությունը բացահայտելու համար։ Այնուամենայնիվ, շատերը պնդում են, որ լավանդայի յուղի մի քանի կաթիլը  ոչ միայն կօգնի թեթեւացնել այրված հատվածի ցավը (կամ նույնիսկ լիովին վերացնել այն), այլեւ կօգնի կանխել սպիացումը։

«Ես պարզապես  ցողեցի լավանդայի յուղն իմ կրծքավանդակի այրվածքի վրա», - Yahoo-ում  գրել է  հեղինակներից մեկը։ «Մի քանի վայրկյանների ընթացքում յուղը մի քիչ այրեց, իսկ հետո մի քանի օրվա ընթացքում ցավը լիովին վերացավ։ Դա մի զարմանալի թեթեւություն էր։ Ես շարունակեցի օգտագործել լավանդայի յուղն եւս մի քանի շաբաթ, եւ այդ ժամանակ կրծքավանդակի հատվածում այրոցները դադարեցին, իսկ սպիները գրեթե ամբողջությամբ վերացան»։

Քացախ

Ասում են, որ քացախն ունի անզգայացնող ազդեցություն այրվածքների ժամանակ, քանի որ այն հանդիսանում է հակաբակտերիալ միջոց։ Թեթեւ աստիճանի  այրվածքները բուժելու  համար անհրաժեշտ է պարզապես խառնել քացախը հավասար չափաբաժնով ջրի հետ, մաքուր մի կտոր խոնավեցնել այդ լուծույթով եւ լվանալ վերքը մի քանի անգամ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է