• Latest news

Ի՞նչ խնդիրների մասին կարող է հուշել սառած ուսի համախտանիշը

21 հունվարի, 2020  22:15

Սառած ուսի համախտանիշը, որը դրսեւորվում է ուսերի հոդերում ցավով եւ շարժունակության սահմանափակմամբ, կարող է հուշել 2-րդ տեսակի շաքարային դիաբետի զարգացման մասին: Այս մասին զգուշացնում են Diabetes UK-ի մասնագետները:

2-րդ տեսակի դիաբետը շատ տարածված հիվանդություն է, սակայն շատերը նույնիսկ չեն կռահում, որ տառապում են դրանով, քանի որ այն կարող է իր մասին չհիշեցնել երկար տարիներ շարունակ:

Դիաբետի զարգացման նախանշաններից մեկը կարող է լինել սառած ուսի համախտանիշը, ավելի հայտնի որպես ադգեզիվ կապսուլիտ:

Բժիշկ Ռիչարդ Բերնշտեյնի խոսքով՝ դիաբետով տառապող մարդիկ երկու անգամ ավելի հաճախ են բախվում տվյալ ախտանիշի հետ: Մասնագետը պարզաբանել է, որ դա տեղի է ունենում այն պատճառով, որ շաքարի ազդեցության պատճառով ուսի մեջ կոլլագենը, որն ամրապնդում է հոդերում ոսկորները, փոխում է իր կառուցվածքն ու ավելի վատ է կատարում իր ֆունկցիաները, ինչի հետեւանքով ուսի շարժունակությունը դառնում է սահմանափակ եւ դժվարացած:

Սառած ուսի բուժումը ներառում է կենսակերպի վերանայում՝ արյան մեջ շաքարի հսկողության համար:

Մասնագետների խոսքով՝ կան արյան մեջ շաքարի հսկողության 2 առանցքային ասպեկտներ՝ դիետա եւ ֆիզիկական վարժություններ: Անհրաժեշտ է նաեւ սահմանափակել մեծ քանակությամբ պարզ ածխաջրեր պարունակող մթերքների օգտագործումը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։