• Latest news

Մեզի հետազոտությունը՝ վաղաժամ ծննդաբերությունը եւ պտղի թերզարգացումը կանխատեսելու միջո՞ց

14 հուլիսի, 2014  15:10

Պատկերացրեք՝ որքան բարդություններից հնարավոր կլինի խուսափել, եթե հղիության վաղ շրջանում, մեզի հետազություն օգնությամբ, վաղաժամ ծննդաբերությունը եւ պտղի թերզարգացումը կանխատեսելու միջոց հայտնաբերվի: Լոնդոնի կայսերական քոլեջի գիտահետազոտական խմբի անդամները մեզի մեջ առկա մետաբոլիտ բջիջների հատկություններն են ուսումնասիրել եւ պարզել, որ հենց դրանց օգնությամբ էլ կարելի է վերը հիշատակված կանխատեսումներն անել, հաղորդում է Medical Daily-ն:

Մասնագետներն առաջին ուլտրաձայնային հետազոտության ժամանակ վերցված մեզի հետազոտություն են իրականացրել 438 հղի կանանց շրջանում եւ հատկապես մետաբոլիտների առանձնահատկություններին ուշադրություն դարձրել, քանի որ հղի կնոջ մոտ առաջին հերթին նյութափոխանակությանն առնչվող փոփոխություններ են արձանագրվում՝ զարգացող պտղի աճն ապահովող սնուցիչներ արտադրելու համար:

Մասնավորապես պարզվել է, որ մեզի մեջ լիզին ամինաթթվի բարձր բաղադրություն ունեցող կանանց վաղաժամ ծննդաբերություն է սպառնում: Բացի այդ, նույն փոխկապակցվածությունը նաեւ N-ացետիլացված գլիկոպրոտեինի պարագայում է գործում: Իսկ ահա ացետատի, թիրոզինի ֆորմիատի եւ տրիմեթիլամինի ցածր բաղադրությունը պտղի թերզարգացում է ենթադրում:

Հիշյալ գործոնները կարող են ծննդաբերություներից հետո եւս երեխայի զարգացման վրա ազդեցություն ունենալ, քանի որ վաղաժամ ծնված կամ թերզարգացած նորածինները հետագայում նյութափոխանակության հետ կապված բարդությունների եւ սրտանոթային հիվանդությունների առաջացման բարձր ռիսկի են ենթարկվում:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտոնի տվյալներով, ամեն տարի Միացյալ Նահանգներում 500 հազար վաղաժամ ծննդաբերություն է գրանցվում: Ասել է, թե՝ ութ երեխաներից մեկը ժամկետից շուտ է ծնվում: Մեկ այլ ցուցանիշի համաձայն, 2009թ. մահացած նորածինների 35 տոկոսի դեպքում մահվան պատճառը վաղաժամ ծննդաբերությունն է եղել:  

Գիտնականները մեզի հավելյալ հետազոտության կարիք ունեն՝ համոզվելու համար, որ վերը նկարագրված պատճառահետեւանքային կապը կարող է կանխատեսման ստանդարտ միջոց ծառայել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել