• Latest news

Զվարճալի բժշկություն. դեպքեր՝ գինեկոլոգի կյանքից

16 հուլիսի, 2014  21:37

Բժշկական պրակտիկայում հաճախ են զվարճալի եւ հետաքրքիր դեպքեր գրանցվում: Բոլորովին վերջերս մի քանի հայ բժիշկներ իրենց հիշողություններն էին կիսել News.am Medicine-ի հետ. հիմա էլ ժամանակն է, որ մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիի պրակտիկային անդրադառնանք.

«Մոռացված մանրուք»

Մի օր գինեկոլոգի մոտ ամուսնական զույգ է գալիս, որոնք երկար տարիներ երեխա ունենալու անհաջող փորձեր էին անում: Բժիշկը լսում է նրանց բողոքը, խոսում է երկուսի հետ եւ հետազոտության ուղարկում:

Քիչ անց պարզվում է, որ կնոջ մոտ… ներարգանդային պարույր կա: Ամուսնական զույգը պարզապես մոռացել էր դեռեւս 7 տարի առաջ տեղակայված սարքի մասին, եւ նույնիսկ բեղմնավորման հետ կապված խնդիրները ոչինչ չէին հուշում նրանց:

Ապշահար Պավել Սոցկին հեռացնում է պարույրը: Չորս ամիս անց կինը բարեհաջող հղիանում է:

«Փոքրիկն ու պարույրը»

Իսկ ահա մեկ այլ կնոջ հաջողվել էր, ներարգանդային պարույրն անտեսելով, երեխա բեղմնավորել: Նման բան, գինեկոլոգի խոսքով, խիստ հազվադեպ է պատահում: Բժիշկներն այդպիսի դեպքերում խորհուրդ են տալիս դադարեցնել հղիությունը, քանի որ տարատեսակ բարդությունների առաջացման բավականաչափ բարձր վտանգ է գործում:

Սակայն կինը որոշել էր չհետեւել բժիշկների խորհրդին եւ երեխային լույս աշխարհ բերել: Ճիշտ է՝ այս պատմության մեջ զվարճալի ոչինչ չկա, բայց հետաքրքրական է այն, որ թե հղիությունը եւ թե ծննդաբերությունը առանց բարդությունների են անցել, եւ երեխան էլ միանգամայն առողջ է ծնվել: Պարզվում է՝ նման դեպքեր էլ են լինում:

«Ոչինչ չի եղել»

Գինեկոլոգը մի զվարճալի դեպք էլ հիշեց, երբ այցելուներից մեկը՝ երիտասարդ աղջիկ, պնդում էր, թե բոլորովին էլ շատ չի սնվում, բայց օր առ օր քաշն ավելանում է: Մորաքրոջ հետ հետազոտության ներկայացած աղջկան թվում էր, թե հորմոնալ խանգարումներ ունի, իսկ հղիության մասին լսել անգամ չէր ուզում՝ պնդելով, թե դա հնարավոր չէ: «Ես կույս եմ եւ շուտով հարսանիքս է լինելու», - բացատրում էր նա:

Սակայն հորմոնալ խնդիրների վարկածը եւս շուտով բացառվեց: Իսկ ահա ուլտրաձայնային հետազոտություն արդյունքներն առավել քան խոսուն էին. աղջիկը ոչ միայն հղի էր, այլ նաեւ հղիության 31-րդ շաբաթն էր հատել:

Նորությունը շոկի մեջ էր գցել նրան: Քիչ անց, հանգստանալով, խոստովանեց, որ չարաբաստիկ մի օր հյուրեր են ունեցել, որոնցից մեկի հետ «ոչինչ չի եղել, բայց... երեւի ամեն դեպքում եղել է»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել