• Latest news

Հետազոտությունն օգնել է գտնել COVID-19-ի դեմ նոր պոտենցիալ դեղեր

4 մայիսի, 2020  11:36

Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները պարզել են, թե COVID-19 հիվանդություն առաջացնող SARS-CoV-2 վիրուսը մարդկային բջիջների վրա ինչպես է ազդում վարակվելիս: Վիրուսի եւ տիրոջ սպիտակուցների միջեւ փոխազդեցությունը հասկանալը հնարավորություն է տվել գտնելու կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ նոր դեղամիջոցներ: Նոր հետազոտությունը հրապարակվել է Nature ամսագրում:

Մասնագետները SARS-CoV-2-ի 29 սպիտակուցից առանձնացրել են 26-ը եւ դրանք կլոնավորել են: Միջսպիտակուցային փոխազդեցությունները պարզելու համար նրանք օգտվել են աթենքյան զտմամբ մաս-սպեկտրաչափի հետ համատեղ, երբ տեղի է ունենում խառնուրդից սպիտակուցների զտում եւ պարզվում է դրանց բաղադրությունը:

Հետազոտության ընթացքում նույնականացվել է վիրուսային սպիտակուց-մարդու սպիտակուց 332 համակցություն: Գիտնականներն ընդհանուր  հայտնաբերել են մարդու 66 սպիտակուց, որոնք ինչպես կորոնավիրուսի թիրախներն են, այնպես էլ 69 դեղամիջոցների:

Հետազոտողները նաեւ մի ամբողջ շարք միացությունների սքրինինգ են անցկացրել՝ հայտնաբերելու համար հակավիրուսային ակտիվությամբ դեղամիջոցները: Դրանք 2 տեսակի են. որոշները ճնշում են ՌՆԹ-ի տրանսլյացիան, մյուսները կարգավորում են երկու բջջային ռեցեպտորների՝ սիգմա-1-ի եւ սիգմա-2-ի ակտիվությունը:

Գիտնականների տվյալներով՝ 28 պոտենցիալ արդյունավետ դեղային միացություններ արդեն ստացել են ամերիկյան Food and Drug Administration-ի (FDA) հավանությունը, 12-ն անցնում են կլինիկական փորձարկումների փուլ եւ եւս 28-ը՝ մինչկլինիկական փորձարկումների:

Նշենք, որ կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ ապացուցված կլինիկական արդյունավետությամբ դեղամիջոցներ գոյություն չունեն, սակայն ռեմդեսիվիր կոչվող դեղամիջոցը հեռանկարային է թվում եւ ներկայումս կլինիկական փորձարկումներ է անցնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է