• Latest news

Հայաստանում կլինիկական ծառայությունների որակի եւ մասնագիտական վարպետության մեծ բեւեռացում կա

23 հուլիսի, 2014  22:00

Հայաստանում կլինիկական ծառայությունների որակի եւ մասնագիտական վարպետության մեծ բեւեռացում կա, կարծում է Քլիվլենդի կլինիկայի մանկաբուժական անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ Սթիվեն Քիմաթյանը (Stephen Kimatian):

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ խնդիրն, իր համոզմամբ, Հայաստանի առողջապահության համակարգի մարտահրավերներից մեկն է հանդիսանում. բոլոր կլինիկաները տարբեր կերպ են «զինված»՝ տարբեր սարքավորումներ են օգտագործում, տարբեր ուղեցույցերով առաջնորդվում եւ նույն խնդրի հանդեպ տարբեր մոտեցումներ ցուցաբերում: Սա, մասնագետի կարծիքով, իրոք խնդիր է, քանի որ այս կամ այն հիվանդության դեպքում չես կարող ակնկալել, թե անկախ կլինիկայից՝ կարող ես նույնատիպ բուժումը ստանալ:

Սթիվեն Քիմաթյանի խոսքով, Հայաստանում մասնագետների վարպետության մակարդակը նույնպես տարբեր է: Օրինակ, երկու տարբեր կլինիկաներում աշխատող անեսթեզիոլոգները կարող են բոլորովին տարբեր գիտելիքներ եւ հմտություններ ունենալ՝ կախված այն հանգամանքից, թե ինչ ոլորտում է մասնագիտացված տվյալ կլինիկան: Նույնիսկ միաժամանակ համալսարանն ավարտած երկու մասնագետներ կարող են բոլորովին տարբեր բաներ անել:

Արեւմուտքում, Սթիվեն Քիմաթյանի խոսքով, ամեն ինչ մի փոքր այլ է. եթե բժիշկը համալսարան է ավարտել եւ ինչ-որ մասնագիտություն ձեռք բերել, կարելի է ակնկալել, որ նա հստակ գիտելիքներ, կարողություններ եւ հիվանդների հետ աշխատելու փորձ ունի:

Քլիվլենդի կլինիկայի մասնագետը կարծում է, որ եթե Հայաստանում էլ սկսեն նույն մոտեցումները՝ բոլոր կլինիկաների եւ մասնագետների համար միեւնույն ստանդարտները կիրառել, առողջապահական համակարգը միանշանակ կշահի դրանից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել