• Latest news

Ամառ, արեւ եւ... մելանոմա

24 հուլիսի, 2014  18:17

Մելոնոմայի՝ մաշկի քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկի առաջացման համար մի շարք ռիսկային գործոններ կան, սակայն այդ գործոնների մեջ առաջին տեղում է արեւն իր ուլտրամանուշակագույն ճառագայթներով։ Առավել վտանգավոր է ամառային արեւը, քանի որ ամռանը ուլտրամանուշակագույն ճառագայթները ավելի շատ են, քան տարվա այլ եղանակներին։

Ինչպես լրագրողներին հուլիսի 24-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ պատմեց ուռուցքաբան Հրայր Հակոբյանը, ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության ներքո մաշկի պիգմենտային գոյացությունները կարող են վերափոխվել ուռուցքների՝ ամենից հաճախ՝ մելանոմաների։

Իհարկե, սա չի նշանակում, որ մեկ կամ նույնիսկ մի քանի անգամ արեւայրուք ստանալուց հետո անպայման մաշկի քաղցկեղ կառաջանա, սակայն, ինչպես նշեց ուռուցքաբանը, ուլտրամանուշակագույն ճառագայթները իրոք շատ մեծ ռիսկի գործոն են, եւ նույնիսկ մանուկ հասակում ստացած արեւայրուքը կամ արեւային այրվածքն ապագայում կարող է ճակատագրական նշանակություն ունենալ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության նկատմամբ առաջին հերթին խոցելի են հենց պիգմենտային գոյացությունները՝ խալեըը, այդ պատճառով ուռուցքաբանը խորհուրդ է տալիս չափազանց ուշադիր լինել բոլոր տեսակի պիգմենտային գոյացությունների նկատմամբ եւ պաշտպանել դրանք արեւից։ Մարդիկ, ում մաշկին 50 եւ ավելի խալեր կան, նույնպես խոցելի են համարվում։

Բաց գույնի մաշկ, աչքեր եւ մազեր ունեցող մարդիկ նույնպես ռիսկային խմբում են՝ նրանց, բժիշկների խոսքով, ընդհանրապես խորհուրդ չի տրվում արեւայրուք ստանալ, քանի որ նրանց մոտ արեւայրուքի փոխարեն առավել հաճախ այրվածքներ են լինում, որոնք կարող են տհաճ հետեւանքներ առաջացնել։

Նմանատիպ խնդիրներից զերծ մնալու համար բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել արեւայրուքից, իսկ արեւի տակ գտնվելիս պաշտպանել մաշկը բաց գույնի հագուստով եւ արեւապաշտպան միջոցներով՝ բարձր՝ առնվազն 30 արեւապաշտպան ցուցիչով (Sun Protection Factor, SPF)։

Մաշկաբան Սամվել Խաչատրյանը իր հերթին ասաց լրագրողներին, որ գրեթե բոլոր արեւապաշտպան միջոցները լավն են եւ կարող են որոշ չափով պաշտպանել մաշկը տհաճ խնդիրներից, սակայն միջոց ընտրելիս նախապատվություն արժե տալ հայտնի ընկերությունների արտադրանքին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել