• Latest news

Կրոնասեր երեխաները դժվարությամբ են փաստերը հնարովի պատմություններից տարանջատում

26 հուլիսի, 2014  22:40

Հետազոտությամբ պարզվել է, որ երեխաների մոտ փաստը հնարովի պատմությունից տարանջատելու կարողության մակարդակը կրոնի ազդեցությունից է կախված: Կրոնական դպրոցներ եւ եկեղեցի հաճախող երեխաները դժվարությամբ են որոշ աստվածաշնչյան կամ ֆանտաստիկ պատմությունների հնարովի բնույթն ընկալում, հաղորդում է IFL Science-ը:

Հետազոտությունը 5-6 տարեկան երեխաների շրջանում է անցկացվել, որոնք չորս խմբերի են բաժանվել: Առաջին խմբում ներառվել են միաժամանակ եւ հանրակրթարան, եւ եկեղեցի հաճախող երեխաները, երկրորդում՝ նրանք, որոնք միայն դպրոց են հաճախում, բայց ոչ՝ եկեղեցի, երրորդում՝ կրոնական դպրոց եւ եկեղեցի հաճախողները եւ չորորդում՝ նրանք, ովքեր միայն կրոնական դպրոց են հաճախում, բայց ոչ՝ եղեկեցի:

Այնուհետեւ երեխաներին երեք տիպի պատմություններ են առաջարկվել՝ աստվածաշնչյան, ֆանտաստիկ եւ ռեալիստական: Երեխաները պետք է գլխավոր գործող անձի վերաբերյալ իրենց դիտարկումներն անեին, առ այն, թե արդյոք նա իրական մարդ է:

Ռեալիստական պատմության հեսոսը հետազոտության բոլոր մասնակիցների կողմից ճիշտ գնահատում է ստացել: Սակայն կրոնական բնույթի պատմությունների հերոսները (ինչպես, օրինակ, Նոյը) երեխաների մոտ տարբեր ընկալումներ են արթնացրել: Թե կրոնական դպրոցների սաները, եւ թե նրանք, որոնք միայն եկեղեցի են հաճախում, աստվածաշնչյան պատմությունների գլխավոր հերոսներին իրական դեմքեր են համարել, ի տարբերություն երկրորդ խմբում ներառված երեխաների, որոնք միանշանակ նշել են, որ պատմության հերոսը հնարովի կերպար է:

Ընդ որում, նույն տենդենցը նաեւ ֆանտաստիկ պատմությունների առնչությամբ է նկատվել. կրոնական կրթօջախի ազդեցությանը ենթարկվող կամ պարբերաբար եկեղեցի հաճախող երեխաները դժվարությամբ են դրանց հնարովի բնույթը ընկալել:

Հետազոտության հեղինակները, այդուհանդերձ, նշում են, որ ստացված արդյունքները միանշանակ մեկնաբանության ենթակա չեն, քանի որ հիշատակված տարբերությունները բազմաթիվ գործոնների ազդեցությամբ կարող էին ի հայտ գալ: Թեւ պարզ է, որ կրոնն այդ գործոններից ամենաազդեցիկը համարելու ակնհայտ հիմքեր կան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել