• Latest news

Առողջությանը վնաս պատճառող 5 ամենօրյա գործողություն

29 հուլիսի, 2014  12:41

7:00-ին խոզանակում ենք ատամները՝ նախաճաշից անմիջապես հետո

Նախաճաշից, հատկապես՝ մրգեր եւ մրգահյութ ընդունելուց անմիջապես հետո ատամները խոզանակելով, կարող եք դրանց էմալը թուլացնել: Փոխարենը առաջարկում ենք ջրով ողողում կատարել եւ միայն 40 րոպե անց խոզանակել. այդ ընթացքում թքի մեջ հավաքված կալցիումը էմալի թուլացված հատվածները վերամիներալացնելու հնարավորություն կունենա, հաղորդում է FoxNews-ը:

8:30-ին բացում ենք պատուհանները

Քաղաքային բնակավայրերում օդի աղտոտվածության մակարդակը, արվարձանների համեմատ, 10 անգամ բարձր է: Վառելիքից արձակված ծուխը կարող է գլխացավ, քաղցկեղ եւ սրտային հիվանդություններ պատճառել: Փոխարենը օդորակիչի՝ օդի մաքրման ֆունկցիան գործածեք, որի օգնությամբ սենյակային օդի աղտոտվածության մակարդակի չորս անգամ նվազեցման կհասնեք:

13:00-ին պլաստիկե տարայով ուտեստը միկրոալիքային վառարանն ենք դնում 

Փորձում եք սնունդը բիսֆենոլ Ա-ից զե՞րծ պահել: Ուրեմն՝ լավագույն եղանակը չեք ընտրել: Ֆտալատներն անգամ պլաստիկե տարան ներթափանցելու եւ սնունդը թունավորելու կարողություն ունեն: Արդյունքում սպերմատոզոիդներին եւ հորմոններին անդառնալի վնաս կարող է հասցվել:  Փոխարենը ապակե տարա օգտագործեք, կամ էլ վառարանում տաքացված ուտեստը սննդային թերմոսի մեջ պահեք:

19:30-ին, ալկոհոլով «համեմված» ընթրիքից անմիջապես հետո, մեքենայի ղեկին ենք նստում՝ տուն վերադառնալու համար 

Նույնիսկ երբ արյան մեջ ալկոհոլի խտության մակարդակը թույլատրելիից ցածր է, միանգամայն սթափ վարորդների հետ համեմատությամբ, ավտովթարի ենթարկվելու մինչեւ 46 տոկոսով բարձր հավանականությամբ վտանգի եք ենթարկվում: Սպառնալիքից խուսափելու համար առաջարկում ենք նախքան ալկոհոլ օգտագործելը կուշտ սնվել. այդ կերպ արյան մեջ ալկոհոլի խտության մակարդակի 30 տոկոսով կրճատման կհասնեք:

22:30-ին, անկողին մտնելուց առաջ, էլեկտրոնային փոստն ենք ստուգում

Երեկոյան ժամը 21:00-ից հետո սմարթֆոնին հրաժեշտ չտվող մարդիկ առավոտյան թույլ եւ ուժասպառ են արթնանում: Բացի այդ, ինչպես սինգապուրցի գիտնականներն են պարզել, քնի պակասը կարող է իշեմիկ ինսուլտից մահացության պատճառ դառնալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է