• Latest news

Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին Էբոլայի դեմ պատվաստանյութ է փորձարկվելու

1 օգոստոսի, 2014  16:42

Ներկայումս Միացյալ Նահանգներում Էբոլայի դեմ պատվաստանյութ է մշակվում, որն, ամենայն հավանականությամբ, արդեն իսկ ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին փորձարկման կենթարկվի, «ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտներ» կազմակերպությանը վկայակոչելով, հաղորդում է USA Today-ը: 

Ինչպես վերոհիշյալ կազմակերպությունից են հայտնել, դեղորայքը, որի մշակման աշխատանքները մի քանի տարի առաջ են մեկնարկել, պրիմատների վրա լաբորատոր փորձարկումների ընթացքում դրական արդյունքներ է ցույց տվել: Ալերգիայի եւ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի (Բետեսդա, Մերիլենդ) տնօրեն Էնտոնի Ֆոզիի խոսքով, մարդկանց նկատմամբ կիրառման դեպքում պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ առաջին տվյալները կարող են հաջորդ տարի ստացվել:

Հիշեցնենք, որ շուրջ կես տարի առաջ Արեւմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում Էբոլա հեմոռագիկ տենդի համաճարակ է բռնկվել, որի զոհերի թիվը, առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, ներկայիս դրությամբ 729 է կազմում: Ընդ որում, հուլիսի 27-31-ն ընկած ժամանակահատվածի ընթացքում տարածաշրջանի երեք երկրներում՝ Գվինեայում, Սիերա-Լեոնեում եւ Լիբերիայում, մահացու վիրուսով վարակման 122 դեպք է գրանցվել, որոնցից 57-ը՝ մահվան ելքով: Հաստատված եւ հնարավոր վարակման դեպքերի ընդհանուր թիվը ընթացիկ տարվա փետրվար ամսից ի վեր 1323 է կազմել: Էբոլայի մահացության մակարդակը 90 տոկոսի է հասնում:

Հիվանդության դեմ բուժման արդյունավետ միջոցներ եւ պատվաստանյութեր դեռեւս չեն գործում: ԱՀԿ-ն լայնածավալ՝ 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիր է մեկնարկել՝ հեմոռագիկ տենդի դեմ պայքարը տրամանական ավարտին հասցնելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել