• Latest news

ՀՀ առողջապահության նախարարը ծանոթացավ դեղերի գրանցման եւ ներմուծման մեկ պատուհանի գործընթացին

20 օգոստոսի, 2014  17:36

ՀՀ առողջապահության նախարարության կազմակերպություններ կատարած այցի շրջանակում Արմեն Մուրադյանը երեկ եղավ նաեւ ՀՀ ԱՆ Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։ 

Նախարարը կենտրոնի բոլոր ստորաբաժանումներում ծանոթացավ իրականացվող աշխատանքներին եւ լաբորատոր պայմաններին։ Հանրապետության Նախագահի հանձնարարականով 2012թ. ի վեր կենտրոնը վերազինվել է եվրոպական չափորոշիչներին եւ լաբորատոր պատշաճ գործունեության պահանջներին համապատասխանող 13 արդիական սարքավորումներով։ Արդյունքում գրանցվող եւ ներմուծվող դեղերի որակի գնահատման լաբորատոր հետազոտություններն իրականացվում են գազ-հեղուկային խրոմատոգրաֆիական եւ մաս-խրոմատոգրաֆիական վերջին սերնդի լաբորատոր սարքավորումներով։ Նախարար Մուրադյանը ծանոթացավ նաեւ Հայաստանում գրանցված դեղերի ստուգանմուշների եւ դրանց աշխատանքային ու ռեֆերենս ստանդարտների պահպանման սառնարանային հատուկ պայմաններին, հետաքրքրվեց, թե ինչպես է իրականացվում դեղերի նույնականացումը։

Կենտրոնում դեղագրքային լաբորատոր փորձաքննություն են անցնում նաեւ պետական գնումներով ձեռք բերվող բոլոր դեղերը` անկախ արտադրողից։ Դրանց մուտքը շուկա թույլատրվում է միայն դրական արդյունքների դեպքում։

Արմեն Մուրադյանը ծանոթացավ նաեւ դեղերի գրանցման եւ ներմուծման մեկ պատուհանի գործընթացին։ Նա դրական գնահատեց կենտրոնի վերազինման եւ աշխատանքների որակի բարձրացման ուղղությամբ հետեւողական քայլերը։

Այնուհետեւ նախարարը եղավ նույն շենքում տեղակայված ՀՀ ԱՆ Հատուկ պոլիկլինիկայում, որն իրականացնում է ՀՀ մարզերից եւ արտասահմանյան երկրներից Երեւանի բուհերում սովորող երիտասարդների առողջական վիճակի հսկողությունը, կազմակերպում նրանց ամենամյա կանխարգելիչ զննումներ եւ հետազոտություններ, սպորտային բժշկություն, անհրաժեշտության դեպքերում իրականացնում բժշկական փորձաքննություններ։

Արմեն Մուրադյանը շրջեց պոլիկլինիկայի հարկաբաժիններում, ծանոթացավ մատուցվող ծառայությունների ծավալներին, ինչպես նաեւ առաջիկա ծրագրերին եւ վերանորոգման աշխատանքների ընթացքին։

Այցելած առողջապահական կազմակերպություններում նախարարն ամենուր աշխատակիցների հետ քննարկեց նրանց հուզող խնդիրները եւ դրանց լուծման հնարավորությունները, տվեց հանձնարարականներ։

Նույն օրն Արմեն Մուրադյանն այցելեց նաեւ նորագույն սարքավորումներով հագեցած նորաբաց «Դիալաբ» բժշկական կենտրոն։ Նախկին լաբորատոր ծառայությունը նոր հարկի տակ ընդլայնվել է։ Նախարարին ներկայացվեց, որ կենտրոնում իրականացվում են կենսաքիմիական, կլինիկական, շճաբանական, մանրէաբանական, գենետիկական լաբորատոր հետազոտություններ, ուլտրաձայնային ախտորոշում, ինչպես նաեւ նեղ մասնագիտական խորհրդատվություններ, այդ թվում` սրտաբանական, ներզատաբանական, գինեկոլոգիական, մաշկավեներոլոգիական։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է