• Latest news

Ամերիկացի բժիշկները փրկվել են Էբոլայից

22 օգոստոսի, 2014  10:53

Լիբերիայում Էբոլա վիրուսով վարակված ԱՄՆ երկու քաղաքացիները լիովին ապաքինվել են մահացու հիվանդությունից եւ դուրս գրվել Ատլանտայում գտնվող հիվանդանոցից, որտեղ մեկուսացման եւ ինտենսիվ խնամքի էին հանձնվել: Օգոստոսի 2-ին հոսպիտալացված 33-ամյա բժիշկ Քենթ Բրենթլին հուլիսի 21-ին լքել է բուժհատատությունը, իսկ նրա գործընկեր, Լիբերիայում երկու օր ուշացումով ԱՄՆ տեղափոխված 59-ամյա Նենսի Րայթբոլը դեռեւս օգոստոսի 19-ին էր դուրս գրվել: Ամուսնու հաղորդմամբ, Նենսին «լիովին ձերբազատվել է վիրուսից», բայց ֆիզիկապես բավականին թույլ վիճակում է գտնվում, այնպես որ հետագա վերականգնողական թերապիան հիվանդանոցից դուրս կազմակերպելու մասին որոշում է կայացվել: Ներկայումս, NBC News գործակալության հաղորդմամբ, նրա գտնվելու վայրը չի հաղորդվում:

«Այսօր հրաշալի օր է: Ես կենդանի եմ, եւ դա կարելի է հրաշք համարել: Երբ մարտ ամսին տեղեկացանք, որ Գվինեայում Էբոլա հեմոռագիկ տենդ է ախտորոշվել, այլեւս պարզ էր, որ պետք է վատթարագույնին պատրաստվենք: Լիբերիայում մեր առաջին հիվանդին ամիսներ անց՝ հունիսին դիմավորեցինք, այնպես որ մինչ այդ պատրաստվելու ժամանակ էինք ունեցել: Իսկ հուլիսի 23-ի առավոտյան, արթնանալուն պես, հասկացա, որ ինչ-որ բան այն չէ: Հետո պարզվեց, որ վարակ ունեմ, եւ կյանքիս հունը սկսեց բոլորովին այլ՝ անկանխատեսելի ուղղությամբ ընթանալ», - պատմել է Քենթ Բրենթլին՝ ապաքինման առնչությամբ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:

Հուլիսի վերջին օրերին դոկտոր Բրենթլին ԱՄՆ էր տեղափոխվել՝ նախօրոք մարդկանց նկատմամբ չփորձարկված դեղամիջոցի օգնությամբ բուժում ստանալու համար: Բրենթլիի խոսքով, իր համար անմիջապես պարզ է դարձել, որ դեղամիջոցն «աշխատում է»:

Հարկ է նշել, որ համարժեք թերապիա անցնող եւս երեք բժիշկների մոտ ներկայումս ապաքինման նշաններ են նկատվում:

Օգոստոսի կեսերին առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նորահայտ դեղամիջոցը աֆրիկյան երկրներում կիրառելու թույլտվությամբ է հանդես եկել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել