• Latest news

Ինչո՞ւ պետք է կանայք ցածրահասակ տղամարդկանց հետ ամուսնանան

5 սեպտեմբերի, 2014  16:48

Ցածրահասակ տղամարդիկ, բարձրահասակների հետ համեմատությամբ, ավելի երկար են ամուսնական միությունը պահպանում: Իսկ ահա բարձրահասաները, ի տարբերություն մյուսների, ամենաարագն են կյանքի ընկեր գտնում: Բացի այդ, գիտնականների խոսքով, ցածր հասակ ունեցող տղամարդիկ, ի փոխհատուցումն տվյալ «թերության», ավելի բարձր եկամուտ են ապահովում, հաղորդում է The Health Site-ը:

Իսկ բարձր հասակ ունեցողներն, ընդհակառակը, հաճախ իրենց «առավելությունն» օգտագործելով, փորձում են համեմատաբար բարձր եկամուտ ապահովող զուգընկեր գտնել: Արդյունքում ստացվում է, որ ցածրահասակ տղամարդիկ ավելի ցածր կրթական ցենզ ունեցող կանանց հետ են ամուսնանում: Փոխարենը նրանց հաջողվում է (եթե հասակն առավելագույնը 175 սմ է կազմում) ավելի հաճախ սեքսով զբաղվել եւ ավելի մեծ բավականություն ստանալ դրանից:

Մասնավորապես, ըստ հասակի, տարիքի, քաշի, ընդհանուր առողջության դրսեւորվող սեռական ակտիվության ցուցանիշների վերլուծությունը ցույց է տվել, որ կանանց ուշադրությունը գլխավորապես երիտասարդ ու «երկարաձիգ» տղամարդիկ են գրավում: Սակայն հենց կարճահասակներն են, որ կարող են ամենաակտիվ սեռական կյանքով պարծենալ:  

Մեկ այլ հետազոտությամբ պարզվել է, որ ցածր հասակ ունեցող տղամարդիկ (առավելագույնը 157 սմ) բոլորից երկար են ապրում: Հավայան կղզիների համալսարանը ներկայացնող գիտնականների համոզմամբ, ցածրահասակ տղամարդկանց օրգանիզմում կարելի է FOXO3 անունը ստացած «պաշտպանական» գենը գտնել, որն էլ հենց մարմնի փոքր չափերի եւ երկարակեցության համար է պատասխանատու: Բացի այդ, ցածր հասակ ունեցող տղամարդկանց արյան մեջ ինսուլինի նշանակալիորեն ցածր մակարդակ է նկատվում: Նրանց շրջանում նաեւ քաղցկեղով ախտորոշման դեպքերն են առավել հազվադեպ բնույթ կրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել