• Latest news

Ոտքերի առողջություն. քարքարոտ լողափը ավազոտից օգտակա՞ր է

18 սեպտեմբերի, 2014  15:21

Սեպտեմբեր ամսին թավշե սեզոնն է մեկնարկում, եւ մեր հայրենակիցներից շատերը շարունակում են, մինչեւ ցրտերի ընկնելը, լողափ մեկնելու եւ մի լավ հանգստանալու պլաններ կազմել: Որպես կանոն, մարդիկ նախընտրում են ավազոտ լողափին հանգստանալ, քանի որ այն առավել հեշտ քայլելու եւ ծովի հաճույքը վայելելու հնարավորություն է ընձեռում: Սակայն օրթոպեդ-մեխանիկ Արթուր Գալանտերյանը խորհուրդ է տալիս ճիշտ հակառակը՝ քարքարոտ լողափին հանգիստ գտնել:

NEWS.am Medicine-ի թղթակիցը փորձել է քարքարոտ ափերի՝ ավազոտի նկատմամբ առավելությունները պարզել:

Պարզվում է՝ ծովային խճով եւ քարերով հարուստ լողափը, նախ եւ առաջ, հարթաթաթություն ունեցողների համար է օգտակար: Այդպիսի մարդկանց խորհուրդ չի տրվում հարթ մակերեսով բոկոտն քայլել, քանի որ դրանից դրական արդյունք հաստատ չեն ունենա, բայց եւ կարող են խնդիրը բարդացնել: Բժշկության խորհրդային դպրոցը հարթաթաթություն ունեցողներին խորհուրդ էր տալիս ավազոտ լողափով մերկոտն քայլել, սակայն ժամանակակից բժշկությունը պնդում է, որ դա էլ ճիշտ մոտեցում չէ. հարթաթաթության դեմ պրոֆիլակտիկ պայքարի համար ցանկալի է արեւից ջերմություն ստացած ծովային սալաքարերի եւ խոշոր խճաքարերի վրայով քայլել: Արթուր Գալանտերյանի մեկնաբանմամբ, նմանատիպ քարքարոտ տեղանքով զգուշաբար  քայլելը, ի տարբերություն ավազի վրայով քայլքի, ոտնաթաթի մկանային կառույցի վրա բարենպաստ ազդեցություն թողնող վարժություն է հանդիսանում:

Ծովային սալաքարերի վրայով՝ մի քանի օր տեւողությամբ քայլքը առողջ ոտնաթաթ ունեցող մարդկանց համար եւս օգտակար է. այդ կերպ նրանք կարող են ոտնաթաթի առողջությունը պահպանել, ուժեղ եւ ամուր ոտքեր ունենալ: Այդ իսկ պատճառով էլ օրթոպեդ-մեխանիկը բոլորին ու հատկապես՝ հաճախ երկարակրունկ կոշիկներ կրող եւ, ի հետեւանք, ոտնաթաթի այս կամ այն չափի դեֆորմացիա ունեցող կանանց խորհուրդ է տալիս ամռան ամիսներին կամ վաղ աշնանը անպայման լողափ մեկնել, ոտքերը ծովի աղի ջրի ազդեցությանը «մատնել» եւ արեւից ջերմություն ստացած սալաքարերի վրայով քայլել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել