Ոտքերի այտուցվածությունը կարող է վկայել միզապարկի քաղցկեղի ծանր ձեւի մասին։ Այս մասին MedicForum պորտալին ասել է ուռուցքաբան Անդրեյ Վորոբյովը։
Մասնագետի խոսքով՝ միզապարկի քաղցկեղը 11-րդ ամենատարածված քաղցկեղն է, իսկ քաղցկեղից մահացության թվով իններորդը։
Ուռուցքաբանը նշել է, որ դեպքերի 70 տոկոսից ավելին մակերեսային են, այսինքն՝ տեղակայվում են եւ չեն թափանցում միզապարկի պատի վրա, եւ դրանք կարելի է բաժանել ցածր եւ բարձր կարգի ուռուցքների։
Նախնական ախտանիշներից մի քանիսը, որոնց պետք է ուշադրություն դարձնել, հետեւյալն են՝
- արյուն մեզի մեջ;
- ցավ, սովորաբար միզելու ժամանակ այրոցի զգացողություն;
- ցավ մեջքի կամ որովայնի ստորին հատվածում;
- հաճախամիզություն։
Այս ախտանիշները հաճախ կարող են կապված լինել նաեւ մի շարք ավելի քիչ լուրջ ոչ քաղցկեղային վիճակների հետ: Այնուամենայնիվ, եթե դուք զգում եք այս ախտանիշներից որեւէ մեկը, պետք է դիմել բժշկի։
Եթե միզապարկի քաղցկեղը հասնում է ծանր փուլի եւ տարածվում է, դուք կարող եք զգալ տարբեր ախտանիշներ՝
- կոնքի ցավեր;
- ոսկրային ցավեր;
- քաշի կորուստ;
- ոտքերի ուժեղ այտուցվածություն
Միզապարկի քաղցկեղի ամենատարածված պատճառը ծխախոտի ծուխն է, հավելել է մասնագետը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր