• Latest news

Նորաստեղծ կայքը կօգնի հաշմանդամներին ծրագրավորում սովորել եւ աշխատանք գտնել

19 սեպտեմբերի, 2014  17:32

Նորաստեղծ i-Գործ կայքը կարող է հաշմանդամություն ունեցող մարդկանց օգնել ծրագրավորում սովորել եւ ՏՏ ոլորտում աշխատանք գտնել: Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ «Ինստիգեյթ մոբայլ» ՓԲԸ տնօրեն Արտակ Չոփուրյանը լրագրողներին ներկայացրել է կայքը եւ պատմել դրա հնարավորությունների մասին:

Այս պահին կայքում տեղադրված է ընդամենը 5 դասընթաց՝ համակարգչի կառուցվածքը, Աղուէս, Linux, Git եւ VIM: Դրանք բավական հասանելի եւ հասկանալի են սկսնակների համար: Կայքի ստեղծողները խոստանում են մոտ ապագայում ծրագրավորման լեզուներ եւ շատ այլ հետաքրքիր դասընթացներ տեղադրել` PHP, Javascript, HTML 5, CSS, SEO եւ այլն: Դրանք իմանալով՝ իրոք կարելի է աշխատանք գտնել՝ ինչպես առցանց, այնպես էլ հայկական ՏՏ կազմակերպություններում: Իհարկե, բոլոր դասընթացներն անվճար են:

Կայքում հաշմանդամություն ունեցող մարդիկ (եւ ոչ միայն նրանք) կարող են նաեւ նյութեր գտնել «շուկա մտնելու», համացանցում աշխատանք գտնելու, բանակցություններ վարելու եւ շատ այլ օգտակար հմտությունների մասին:

Ինչպես իր հերթին նշել է UITE գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, կայքի գլխավոր նպատակն է ինֆորմացիա տալ եւ ոգեւորել հաշմանդամություն ունեցող մարդկանց, որպեսզի նրանք սկսեն սովորել եւ աշխատել: Հայաստանում, նրա խոսքով, կա մոտ 200 000 հաշմանդամություն ունեցող մարդ, որոնցից մոտ 30-40 000-ին ՏՏ ոլորտում առցանց աշխատանքը հասանելի է: Աշխատելով նրանք կարող են բավական մեծ գումարներ վաստակել՝ չմնալով պետական նպաստների «հույսին»:

Կարեն Վարդանյանը նշել է նաեւ, որ այսօր առցանց հնարավոր է ցանկացած մասնագիտություն ձեռք բերել եւ ցանկացած բան սովորել: Կարեւորը ցանկություն ունենալն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել