• Latest news

K1 եւ K2 վիտամինները բարձրացնում են առողջ ծերության հավանականությունը. Nutrients   

19 հունիսի, 2023  10:33

Շվեդիայի Կարոլինսկայի ինստիտուտի ծերացման հետազոտությունների կենտրոնի կողմից անցկացված ուսումնասիրության համաձայն՝ վիտամին K-ն, հատկապես դրա K1 եւ K2 տեսակները, կարեւոր են առողջության համար եւ կարող են դրական ազդեցություն ունենալ ծերացման գործընթացի վրա: Որոշ փորձագետներ մատնանշում են կապը վիտամին K պարունակող մթերքների օգտագործման եւ տարեց մարդկանց մոտ Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկի նվազեցման միջեւ: Վիտամին K2-ն, օրինակ, կարող է սինթեզվել մարդու աղիքի բակտերիաների կողմից եւ հայտնաբերվել է նաեւ շատ սննդամթերքներում:

Սննդի, աղիների միկրոբիոմի եւ առողջության միջեւ կապը գնալով ավելի պարզ է դառնում: Աղիքային միկրոբիոմը կարեւոր դեր է խաղում ծերացող օրգանիզմի առողջության մեջ, եւ դիետան կարող է ազդել միկրոբիոմի կազմի վրա: Վիտամին K-ն, այլ սննդանյութերի եւ կենսաակտիվ միացությունների հետ միասին, ուսումնասիրվում է ծերացման համատեքստում եւ դրա կապը աղիքային միկրոբիոմի հետ:

Այնուամենայնիվ, օրգանիզմում վիտամին K-ի պակասությունը չափազանց հազվադեպ է, եւ դեռ պարզ չէ, թե արդյոք անհրաժեշտ է այս վիտամինի լրացուցիչ ընդունումը: Առողջ սնունդը առողջության պահպանման հիմնական գործոնն է եւ կարող է կարեւոր դեր ունենալ ծերացման գործընթացում:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել