• Latest news

Ինչո՞ւ է աշխատանքը ուժասպառության հասցնում. 3 անակնկալ պատճառ

29 սեպտեմբերի, 2014  13:34

Աշխատանքային օրվա ավարտին բոլորն են հոգնած լինում՝ թեկուզ միայն անվերջանալի էլեկտրոնային նամակները, որոնց պատասխանել է պետք, գործընկերների ինտրիգները, ուշացած աշխատավարձը եւ բազմաթիվ այլ հանգամանքներ մարդուն կարող են ուժասպառության հասցնել, հիշեցնում է FoxNews-ը: Սակայն, Social Psychiatry and Psychiatric Epidemiology ամսագրի վերջին համարում հրապարակված հետազոտական տվյալների համաձայն, միայն գրանսենյակային խնդիրները չէ, որ կարող են նոք-դաունի էֆեկտ ունենալ (թեեւ դրանք էլ պակաս ազդեցիկ չեն). երեք այլ զարմանալի պատճառներ էլ կան, որոնք պատրաստ են Ձեր ողջ էներգիան կլանել.  

Տանը աջակցություն չեք ստանում

Օրվա դժվարությունների մասին ոչ ոքի հետ չե՞ք կարող խոսել: Կանադացի գիտնականների համոզմամբ, ընտանիքի ոգեպնդող անդամը եւ անմիջական ղեկավարը նույնչափ կարեւոր նշանակություն կարող են ունենալ՝ աշխատավայրում ուժասպառության կանխարգելման տեսանկյունից: Եթե տեսնում եք, որ կինը կամ ամուսինը չի ընկալում, թե որտեղից եք գալիս, փորձեք բացատրել, որ նրա աջակցության կարիքն եք զգում: 

Սոցիալապես բավականաչափ ակտիվ չեք

Խոսքն այստեղ բոլորովին էլ Facebook-ի մասին չէ: Հետազոտությամբ ապացուցվել է, որ աշխատավայրից դուրս՝ իրական սոցիալական ցանցի աջակցությունից օգտվող մարդկանց մոտ, որպես կանոն, առավել հազվադեպ է ուժասպառություն նկատվում: Այնպես որ, նույնիսկ եթե երկար աշխատանքային օրվա ավարտին միայն տուն հասնել եք ցանկանում, ժամանակ գտեք՝ ընկերների հետ մեկ բաժակ սուրճ կամ որեւէ այլ բան խմելու համար:

Ընդմիջման ժամին գրասեղանից չեք հեռանում

Տորոնտոյի համալսարանականները պարզել են, որ ոչ լիարժեք ընդմիջումը, երբ առնվազն գրասեղանից չեք հեռանում, կարող է մոտիվացիայի ու արտադրողունակության կորստի հանգեցնել: Այնպես որ, որքան էլ գրասենյակի «աստղը» դառնալու հավակնությունները ստիպեն ընդմիջման ժամին գրասեղանի մոտ սալաթ ուտելով բավարարվել, հիշեք, որ այդ կերպ ընդամենը կարող եք ուժասպառության հասցնել ինքներդ Ձեզ: Ավելին՝ մեկ այլ հետազոտության արդյունքում վկայություն է ստացվել առ այն, որ ամենաբարձր արտադրողականությամբ 52 րոպեն մեկ ընդմիջում (ընդ որում, 17 րոպե տեւողությամբ, ինչը նույնիսկ մի փոքր շատ է թվում) անող աշխատակիցներն են աչքի ընկնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է