• Latest news

Ծննդաբերությունից մեկուկես տարի անց կնոջ մարմնից հանել են այնտեղ մոռացած գործիքը

8 սեպտեմբերի, 2023  20:59

Նորզելանդացի կնոջ մարմնից ծննդաբերությունից մեկուկես տարի անց հանել են մոռացված վիրաբուժական գործիքը։ Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկացրել է People պարբերականը։

Ինչպես լրագրողներին է հայտնել Նոր Զելանդիայի Առողջապահության նախարարության վերահսկող մարմնի ներկայացուցիչ Մորագ Մակդաուելը, 2020 թվականին կեսարյան հատում կատարելուց հետո վիրաբույժները մոռացել են կնոջ որովայնում 17 սանտիմետրանոց պլաստիկ վիրաընդլայնիչը։ 2021 թվականին կինը դիմել է շտապօգնության բաժանմունք՝ բողոքելով ցավից։ Նրան նշանակել են որովայնի տոմոգրաֆիա և ներսում հայտնաբերել օտար առարկա։

Ինչպես պարզվել է, վիրաընդլայնիչը մոռացության է մատնվել այն պատճառով, որ այն նշված չի եղել  նախապես կազմված, վիրահատության համար  նախատեսված գործիքների ցանկում։ Վիրաբույժը որոշել է այն օգտագործել արդեն աշխատանքի ժամանակ, երբ տեսել է, որ ցուցակում նշված գործիքը շատ փոքր է։

Բժիշկները գրավոր ներողություն են խնդրել հիվանդից։ Դեռ հայտնի չէ, թե ինչ պատիժ կկիրառվի նրանց նկատմամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է