• Latest news

Հայտնաբերվել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման նոր մեխանիզմներ

10 հոկտեմբերի, 2023  20:58

Գերմանացի գիտնականները հայտնաբերել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման նոր մեխանիզմներ։ Լյուբեկի համալսարանի հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Genome Medicine ամսագրում։

Թիմն ուսումնասիրել է մոտ 1 000 մարդու տվյալները, ինչը թույլ է տվել միավորել տեղեկությունները Ալցհեյմերի հիվանդության վեց տարբեր բիոմարկերների վերաբերյալ։ Նրանք հայտնաբերել են, որ այս հիվանդության դեպքում նկատվում է ուղեղի գլուտամատային իոնոտրոպ ռեցեպտորի՝ GRIN2D-ի նվազած էքսպրեսիա։ Դա, հավանաբար, հանգեցնում է սինապսների ֆունկցիայի խանգարման, հետեւաբար՝ կապի խնդիրների առաջացման նյարդային բջիջների միջեւ։ Բացի այդ, նեյրոդեգեներատիվ հիվանդության առաջացման երկու ամենակարեւոր մեխանիզմները կապված են APOE (որը վաղուց արդեն հայտնի է) գենի կամ TMEM106B-ի եւ CHI3L1-ի վրա ազդեցության հետ, որոնք դեր են խաղում բջջային բաղադրիչների տեղափոխման եւ բորբոքային ռեակցիաների կարգավորման գործում։

Х-քրոմոսոմների (որը որոշում է կենսաբանական սեռը), ինչպես նաեւ ամբողջ գենոմի ուսումնասիրությունը թույլ տվեց պարզել Ալցհեյմերի հիվանդության հաճախակիության հարցում մինչ այդ բացատրություն չունեցող տարբերությունը տղամարդկանց եւ կանանց միջեւ։ Պարզվեց, որ որոշակի գեներ հանգեցնում են Ալցհեյմեի հիվանդության բիոմարկերների նկատմամբ նկատելի էֆեկտների միայն տղամարդկանց կամ միայն կանանց մոտ։ Այլ խոսքով՝ որոշ գեներ բարձրացնում են կանանց դեմենցիայի հավանականությունը, բայց այն իջեցնում են տղամարդկանց դեպքում։

Մասնագետները նաեւ կարողացել են ստեղծել նոր մեթոդներ, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ Ալցհեյմերի հիվանդության պատճառները։ Առավել հեռանկարային է բիոմարկերների համակցված ուսումնասիրությունը։ Այդ մոտեցումը կարելի է կիրառել ոչ միայն հետազոտական նպատակների, այլեւ վաղ փուլերում հիվանդության ախտորոշման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է