• Latest news

Բժիշկները 4 կգ-անոց մազագունդ են դեռահասի ստամոքսից հեռացրել

30 սեպտեմբերի, 2014  19:43

Ղրղըզստանում անհետաձգելի վիրահատության ենթարկված դեռահասի ստամոքսից 4 կգ կշռող մազագունդ է հեռացվել:

Կարճ ժամանակ առաջ հիվանդանոց տեղափոխված 18-ամյա Այփերի Ալեքսեեւան ստամոքսի սոսկալի ցավեր ուներ եւ այլեւս չէր կարող որեւէ բան ուտել կամ խմել:

Ռենտգեն հետազոտության արդյունքները ցույց էին տվել, որ աղջկա մարսողական համակարգին հսկայական չափերի մազագունդ է խանգարում, ինչը մայրաքաղաք Բիշկեկում գործող բուժհաստատության մասնագետներին ստիպել էր անհետաձգելի վիրահատություն նախաձեռնել:

«Երբ ծնողները բերեցին նրան, արդեն շատ էր նիհարել եւ չէր կարողանում որեւէ բան ուտել: Նույնիսկ խմելը չէր ստացվում: Ուստի հասկացանք, որ անմիջապես վիրահատել է պետք», - նշել է հիվանդանոցի ավագ վիրաբույժ դոկտոր Բահադիր Բեբեզովը:

Հետագայում պարզվել է, որ Ալեքսեեւան մազերի ծայրերն ատամներով պոկելու եւ անգամ գորգի վրա հավաքված վարսերն ուտելու սովորություն է ունեցել, հաղորդում է FoxNews-ը:

Բեբեզովի հավաստիացմամբ, առանց վիրահատության աղջիկը ծայրահեղ թերսնման եւ ջրազրկման զոհը կարող էր դառնալ:

«Վիրահատությունը միակ ելքն էր. խնդիրը լուծելու այլընտրանք չկար: Ստամոքսն այնպես էր մազերով եւ բրդի կտորներով խցանվել, որ, երբ թեթեւակի բացվածք արեցինք, ողջ պարունակությունն անմիջապես դուրս շպրտվեց», - նշել է մասնագետը:

Ալեքսեեւան ներկայումս ապաքինման է գնում եւ խոստանում է այլեւս մի հատիկ մազ անգամ բերանը չտանել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է